×


«Միսիս Բուլղարիա 2022»-ի հայազգի հաղթող Մանիտա Վարդանն իր աջակցությունն է հայտնել Արցախին

«Միսիս Բուլղարիա 2022» մրցույթի հաղթողը հայուհի Մանիտա Վարդանն է: Նա իր հաղթանակը տոնել է անցած տարվա վերջին: Մանիտա Վարդանի Խաչիկյանը ծնվել է Պլովդիվ քաղաքում՝ հայկական ընտանիքում:

33-ամյա Մանին նվաճել է «Միսիս Բուլղարիա Ինթերնեյշնլ» տիտղոսը եւ մրցույթում զբաղեցրել առաջին տեղը երկրի 300 գեղեցկուհիների շարքում: Առաջիկա ամիսներին նա կներկայացնի Բուլղարիան ամուսնացած տիկնանց միջազգային հեղինակավոր մրցույթում։

Մանիտա Վարդանը


Գեղեցկուհին օրերս այցելել է Բուլղարիայի Պլիսկա քաղաքում գտնվող «Կիրիլյան այբուբենի պուրակ» պատմամշակութային համալիր եւ լուսանկարվել Արցախի դրոշի հետ՝ իր աջակցությունը հայտնելով արցախահայությանը:

Մանիտա Վարդանը` դստեր հետ


Մանին բանասեր է, իսկ հայազգի ծնողները՝ երաժիշտներ, երկուսն էլ ավարտել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Իսկ գեղեցկուհու դուստրը ժառանգել է տատիկ-պապիկի շնորհը, շատ վաղ հասակից երգում է եւ ուշադրության է արժանացել հատկապես կատարյալ լսողության համար: Փոքրիկ Էլիզաբեթը հաջողությամբ երաժշտական մրցույթների է մասնակցում, ունի բազմաթիվ մրցանակներ, սակայն դեմ չէ նաեւ մայրիկի հետ որպես ֆոտոմոդել լուսանկարվելուն:

Պատրաստեց՝ Էլլադա  Ղուկասյան-Բարսեղյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին