×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը դեկտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դեկտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի դեկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Գարիկ Պապոյան՝ 124 հիշատակում,

• Սոնա Ռուբենյան՝ 75 հիշատակում,

• Խորեն Լեւոնյան՝ 59 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Դեկտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Գարիկ Պապոյանն է: Դեկտեմբերի 11-ին Երեւանում կայացավ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլը», որի հաղորդավարներից էր Գարիկը:

Նախորդ ամիս նա սոցիալական հարթակներում տեսանյութ էր հրապարակել եւ պատմել ամիսներ առաջ իրենց շան՝ Շամիի կորստի մասին. «10 տարի առաջ նա ջերմությամբ լցրեց իմ ու Մարիաննայի նոր ձեւավորվող ընտանիքը»:


Դերասան-հաղորդավարը Արցախի շրջափակմանը վերաբերող հոլովակ է հրապարակել՝ դիմելով բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքներն ու երեխաներին. «Ձեզ համար գործ կա՝ կանգնեցրե՛ք Ադրբեջանին»:

Դեկտեմբերին հիշատակումների թվով երկրորդը Սոնա Ռուբենյանն է: Ամսվա վերջին օրերին սոցցանցերում սկսեցին քննարկել եւ քննադատել Գարիկի եւ Սոնայի սպասվելիք ելույթը Հանրապետության հրապարակում: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր բաց նամակում խնդրեց վերանայել տոնական այդ միջոցառմանը մասնակցելու որոշումը՝ առաջարկելով փոխարենը մասնակցել Արցախի երիտասարդների կազմակերպած «Լռության երթին» դեպի Եռաբլուր:

«Մենք լինելու ենք Եռաբլուրում... ոչ երթով... պարզապես.. էլի առանց լուսաբանելու, ինչպես ամեն անգամ. մենք` միայնակ, մեր տղերքի հետ, խոնարհ, շնորհակալ: Հետո գալու ենք Հրապարակ ու երգելու ենք հայկական ժողովրդական երգերը՝ հենց երկրի կենտրոնից: Երգելու ենք մեր էն երգերը, որոնք տականքներն իրենց թուրքերենով երգում են Բերձորում՝ փորձելով գողանալ նաեւ մեր մշակույթը։ Դա էլ մեր կռիվն է»,- գրել է Գարիկը:



Սոնա Ռուբենյանը պարբերաբար նաեւ լուսանկարներ է հրապարակել ամուսնու եւ իր նորածին դստեր հետ, որոնք ուղեկցվել են նման մեկնաբանություններով. «Ուրախ մեկամսյակ, իմ արքայադուստր», «Այսօր մեր Մարին իր կյանքի 40-րդ օրը Տեր Գրիգորի կողմից ստացավ Աստծո օրհնությունը»:

Այս անգամ երրորդ հորիզոնականում է Խորեն Լեւոնյանը: Լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ դեկտեմբերի 13-ին դերասանն ավտովթարի է ենթարկվել: «Վթար էր, անցավ գնաց: Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է», - սոցցանցային իր էջերում հանրությանը դիմեց դերասանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW