Ջազ երգչուհի Մարինե Հակոբյանը (Marbey) գայթակղիչ կերպարով է հանդես եկել նոր ֆոտոշարքում՝ արժանանալով հետեւորդների բուռն արձագանքին: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է կերպարի մաիսն, խոսել ենք նաեւ սպասվող ստեղծագործական նորություններից եւ Արցախում գտնվող հարազատներից:
Մարբեյը շուտով նոր երգ կներկայացնի, որի նկարահանման ընթացքում էլ ծնվել է գրավիչ ֆոտոշարքի մտահղացումը. «Ինձ դուր եկավ այս կերպարը՝ եթերային, սեքսուալ, նուրբ եւ կարեւորը՝ ոչ վուլգար»,-ասում է նա ու հավելում, որ պրեմիերան կլինի երկու շաբաթից:
Երկրպագուները հավանել են երգչուհու նոր լուսանկարները՝ բազմաթիվ հաճոյախոսություններ գրելով մեկնաբանություններում: Նա խոստովանում է՝ իր գրավչության գաղտնիքը ստեղծագործելու եւ աշխարհը շատ սիրելու մեջ է:
Անդրադառնալով նոր երգին՝ Մարինեն նշել է. «Նոր աշխատանքս կտարբերվի իմ մյուս բոլոր գործերից: «Isn't you»-ն կառանձնանա, քանի որ հանդես եմ գալիս ֆոլկ-փոփ ժանրում: Աշխատել եմ շատ հետաքրքիր երիտասարդների հետ»:
Տարին բուռն է սկսել՝ հանդես գալով թե՛ հայկական, թե՛ միջազգային հարթակներում: Խոստովանում է՝ անցած դժվար տարիներն ավելի են ուժեղացրել իրեն: Այս տարվա գլխավոր երազանքը խաղաղությունն է. «Ես Արցախից եմ, որպես հայ՝ արդեն իսկ ունեմ առաքելություն, պատասխանատվություն ամեն բան անել լավագույն ձեւով: Երազանքներս միշտ պտտվում են որպես արտիստ ու որպես կին կատարելագործվելու շուրջ»:
Այժմ Արցախում շրջափակման մեջ են նաեւ երգչուհու հայրիկն ու մյուս հարազատները. «Այս իրավիճակն իմ առաքելությունն ավելի է մեծանում, ամրացնում ու ստիպում հասկանալ, թե ինչ ունեմ անելու նպատակակետիս հասնելու համար»:
Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարբեյը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: