×


Բեյոնսեյի տպավորիչ ելույթը 4 տարվա դադարից հետո եւ 24 մլն դոլար հոնորարը

Իր վերջին ելույթից 4 տարի անց Բեյոնսեն նորից բեմ է վերադարձել ու չափազանց տպավորիչ համերգ ունեցել: Նա մասնակցել է Դուբայի ամենաթանկ՝ Atlantis The Royal հյուրանոցի բացմանն ու 1 ժամ ելույթի համար 24 մլն դոլար ստացել:

Հանդիսականները վայելել են թատերականացված շոուն: Սկզբում բեմ են դուրս եկել կարմիր կիսաշրջազգեստներով ու ոսկեգույն գլխանոցներով ջութակահարները, ապա դեղին զգեստով հայտնվել է Բեյոնսեն: Երեկոյի ընթացքում նա ներկայացել է նաեւ կարմիր կոմբինեզոնով եւ բյուրեղներով պատված թափանցիկ կարճ զգեստով:



Փակ համերգի բոլոր հյուրերը պետք է հետեւեին որոշակի կանոնների. արգելված էր նկարահանել ելույթը, բայց տարատեսակ տեսանյութեր համացանցում ամեն դեպքում հայտնվել են:



Բեյոնսեն համերգը բացել է «At Last» երգով, կատարել է նաեւ իր հիթերը՝ «Crazy in Love», «Halo», «Freedom», «Spirit, Be Alive», «Naughty Girl»: Նրան ունկնդրելու են եկել ծնողները՝ Թինա եւ Մեթյու Նոուլզները, ամուսինը՝ Jay-Z-ն ու երեխաները: «Brown Skin Girl» երգի ժամանակ դուստրը՝ Բլյու Այվին, բեմում միացել է մայրիկին: Վերջին կատարումը եղել է «Drunk in Love»-ը, որի հնչյունների ներքո Բեյոնսեն ներկաների հիացական բացականչությունների ներքո վեր է խոյացել:



Համերգն ունկնդրելու են գնացել Քլոե ու Հոլլի Բեյլիները, Նիա Լոնգը, Քենդալ Ջենները, Լետիշա Ռայթը, Ռեբել Ուիլսոնն ու ուրիշ հայտնիներ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին