×


«Շատ ծիծաղելի տեսարան էր». Լիլիթ Բասյանը կատարել է որդուն տված խոստումը

Լիլիթ Բասյանն ու որդին՝ Ալեքսանդր Բաբասյան կրտսերը, ձմեռային արձակուրդն անցկացրել են Նյու Յորքում։ BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում սննդաբանը պատմել էր, որ որդուն այդպիսի խոստում է տվել:

«Խոսքի մարդ եմ, հարգում եմ խոսքը, ասացիր՝ պիտի անես։ Երբ տղայիս ինչ-որ բան եմ խոստանում, կաշվիցս էլ դուրս գամ, անում եմ։ Ուզում եմ լավ օրինակ լինել նրա համար, որ մանկուց հասկանա՝ պետք է տեր լինի իր խոսքին։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ իսկական տղամարդ մեծանա»,- ասել է Լիլիթը։


Ալեքսանդր կրտսերը տպավորված է վերադարձել. «Ասում է՝ անպայման էլի պիտի գնանք։ Նյու Յորքում ենք եղել, շատ հետաքրքիր թանգարաններ այցելել։ Դինոզավրների սիրահար է, այդ թանգարանն էլ գնացինք։ «Լեգոլենդ»-ում եղանք։ Ինքս էլ երեխա դարձած՝ Ալեքսի հետ հավասար վայելում էի: Այնքան ուրախ էր, որ պարբերաբար կրկնում էր, որ ամենահիշարժան օրն է իր կյանքում։ Հետաքրքիր այլ վայրեր կան, որ այս անգամ եղանակի անբարենպաստ լինելու պատճառով չհասցրինք այցելել։ Խոստացել եմ՝ երբ եղանակները տաքանան, կրկին գնալու ենք»:

Տղայի դասերը նախապես են լրացրել. «Ուսուցչուհուն զգուշացրել էի, որ տոներից հետո բացակայելու է, եւ դեկտեմբերին Ալեքսի հետ առանձին պարապել էր, որ թեմայից հետ չմնա, բացականերն էլ վատ չանդրադառնան ուսման վրա»։


Տղան կարոտել էր հայրիկին եւ պապիկ-տատիկին. «Շատ նուրբ հոգի ունի, շատ էր կարոտում այն մարդկաց, որոնց սիրում է։ Չնայած ժամային տարբերությանն՝ ամեն օր կապի մեջ էր նրանց հետ»:

Առանց արկածների չի անցել ճամփորդությունը. «Նոր տարին ընկերուհուս եւ երեխաների հետ ռեստորանում էինք տոնում, ժամը 1:00-ին որոշեցինք գնալ տուն ու շուտ քնել։ Ճանապարհին մեքենայի անիվը վնասվեց, ու մինչեւ ժամը 4-5-ը մնացինք դրսում։ Վերջապես ոստիկանները նկատեցին եւ օգնեցին փոխել անիվը։ Շատ ծիծաղելի տեսարան էր»։

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Բասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին