×


Հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուեւը ելույթ կունենա Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին եւ 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուեւի համերգը:

Փետրվարի 1-ին Դենիս Մացուեւի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր երկ 45» եւ «Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 ռե մինոր, երկ 30»:


Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուեւի մենահամերգը: Կհնչեն Չայկովսկու, Ռախմանինովի, Մուսորգսկու ստեղծագործությունները:

Դենիս Մացուեւը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից է, որը նորարարությունը համադրում է ռուսական դաշնամուրային դպրոցի ավանդույթների հետ: Համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների հետ, մենահամերգներով հանդես գալիս հանրահայտ համերգասրահներում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին