×


«Կլիմայից բացի, շատ բան չի փոխվել մեր կյանքում». Անուշ Սարգսյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու եւ կարոտի մասին

Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի ընտանիքը երկու տարի է՝ բնակվում է Գլենդելում։ Դերասանուհու հետ BRAVO.am-ը զրուցել է երկրից գնալու պատճառի, նոր կյանք սկսելու եւ աշխատանքի մասին։

«2019 թվականին առաջին անգամ այցելեցինք Միացյալ Նահանգներ, եւ այդ ժամանակվանից էլ սկսեցինք մտածել այնտեղ ապրելու մասին։ Մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն ու ընտանիքում եղած խնդիրներն արագացրին գործընթացը»,- պատմել է Անուշը։


Հեշտ են հարմարվել նոր կյանքին. «Լավատեսությամբ սկսեցինք, հարմարվելու շրջանը հանգիստ ընթացավ: Հարազատներ եւ ընկերներ ունենք այստեղ, ովքեր մեզ շատ օգնեցին։ Աշխատանքի հարցում էլ, կարելի է ասել, ոչ թե զրոյից սկսեցինք, այլ շարունակեցինք այն, ինչ անում էինք Հայաստանում։ Աստիճանաբար ընդլայնում ենք մեր գործունեությունը մանկական միջոցառումներ կազմակերպելու ոլորտում»։

Յուրին էլ իր գործով է զբաղվում. «Շարունակում է միջոցառումներ կազմակերպել ու վարել, համագործակցում է այստեղի ակումբներից մեկի հետ, աշխատում է տեղի հեռուստաընկերությունների հետ, դերասանի վարպետություն է դասավանդում։ Շուտով նոր ներկայացումների պրեմիերաներ կլինեն։ Ինչպես տեսնում եք՝ բացի կլիմայից, շատ բան մեր կյանում չի փոխվել»։


Երեխաներն առաջին ամիսներին հաղորդակցվելու խնդիր ունեին. «Բայց շատ շուտ հաղթահարեցին։ Գերզբաղված են, Սերգեյը նաեւ ֆուտբոլի եւ շախմատի է գնում, Միքայելը՝ գեղագիտական եւ երաժշտական դպրոցներ»,- ասել է Անուշը։

Խոստովանել է՝ շատ են կարոտում. «Ամեն բան ենք կարոտել, մեր հարազատներին, ընկերներին, քավորին, սանիկներին եւ մեր «բարի» Երեւանը»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին