Նախորդ տարի 40-ամյա հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրան ու 30-ամյա ամերիկացի երգիչ Նիկ Ջոնասն առաջին անգամ ծնողներ դարձան: Նրանք աղջիկ ունեցան, որին լույս աշխարհ բերեց փոխնակ մայրը:
Երկար ժամանակ զույգը փոքրիկին ցույց չէր տալիս. սոցցանցերում նրա հետ հրապարակումներ հաճախ էին անում, սակայն միշտ դեմքը փակում էին: Եվ ահա երեկ առաջին անգամ իրենց դստեր՝ Մալթի Մարիի հետ հանրային միջոցառման են ներկա եղել: Չոպրան ու դուստրը Ջոնասի համար չափազանց կարեւոր օրը նրա կողքին են եղել:
Նիկ Ջոնասն ու նրա եղբայրները՝ Ջոնը ու Քեւինը, սեփական աստղն են ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում: Արարողությանը բոլոր եղբայրները ներկայացել են իրենց կանանց հետ, Ջո Ջոնասի կողքին էլ դերասանուհի Սոֆի Թերներն է եղել դուստրերի հետ:
Չոպրան հպարտորեն ցույց է տվել Մալթի Մարիին ու շատ ուշադիր եղել նրա նկատմամբ, որը, հավանաբար, իր ամենամեծ հավաքույթին է ներկա եղել:
Աղջիկը ծնվել է նախատեսված ժամկետից 3 ամիս շուտ, ու 100 օր շարունակ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար: Փոքրիկը մնացել է նորածինների համար նախատեսված ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ու միայն լիովին կազդուրվելուց հետո են բժիշկները թույլ տվել նրան տուն տանել:
«Ամեն ընտանիքի ճանապարհորդությունը բացառիկ է եւ պահանջում է հավատի որոշակի չափ: Մենք բարդ ամիսներ ենք անցկացրել, բայց հետ նայելով՝ հասկանում ենք, թե որքան թանկ է եղել ամեն պահը: Հիմա ուրախ ենք, քանի որ մեր փոքրիկը վերջապես տանն է: Բժիշկներն իսկապես Աստծո գործն են անում, շնորհակալություն նրանց»,- ավելի վաղ խոստովանել էր դերասանուհին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: