×


«Սեքսուալ լինելն ինձ խանգարում էր». Սալմա Հայեկի նոր խոստովանությունը

Սալմա Հայեկը նկարահանվել է GQ ամսագրի համար ու հետաքրքիր մի քանի բացահայտում արել մասնագիտության եւ իր մասին: 56-ամյա դերասանուհին կրել է Vivienne Westwood-ի, Bottega Veneta-ի զգեստներ ու, ինչպես միշտ, անկրկնելի տեսք ունեցել:

Հայեկը հարցազրույցում պատմել է Հոլիվուդում իր կարիերայի քիչ հայտնի կողմերի մասին: Նա խոստովանել է, որ երկար տարիներ ռեժիսորներն ու պրոդյուսերներն իրեն գրավիչ լինելու պատճառով հումորային դերեր չեն վստահել:

«Ինձ ասում էին. «Դու սեքսուալ ես, դրա համար էլ հումորի զգացում չես կարող ունենալ»: 90-ականներին ինձ ոչ միայն թույլ չէին տալիս խելացի լինել, նաեւ արգելում էին զվարճալի դերեր մարմնավորել»,- խոստովանել է Հայեկը:


Իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ սկսել է համագործակցել պրոդյուսեր եւ դերասան Ադամ Սենդլերի հետ: 2010 թվականին դերասանուհին նկարահանվել է նրա  «Համադասարանցիները» ֆիլմում՝ այդպիսով ազդարարելով իր կարիերայի մեկնարկը հումորային ժանրում: Հայեկն այդ ժամանակ 40-ն անց էր:

«Հիմա զգում եմ իմ կարեւորությունը որպես անհատ: Այն փուլում եմ, որ չեմ մտածում՝ սեքսուալությունս միակ բանն է, ինչը գնահատվում է: Բայց եթե անգամ այդպես լիներ, չէի անհանգստանա, քանի որ բավականաչափ հարգանք եմ վայելում ինձ համար իսկապես կարեւոր մարդկանց շրջանում: Նրանք ոչ միայն իմ արտաքինն են տեսնում ու գնահատում», - նշել է նա:

Դերասանուհին կարիերայի սկզբում է շատ հուսահատվել, քանի որ դերերի ընտրության լայն հնարավորություն չի ունեցել: Բայց հիմա ժպիտով է հիշում, որ կարողացել է  հաջողության հասնել գրեթե բոլոր ժանրերում:


«Քիչ չեմ լսել, որ կարիերաս ավարտվել է: Այն ժամանակ շատ էի տխրում, բայց ժամանակը ցույց տվեց, որ վերջին 20 տարիների ընթացքում տարբեր դերեր եմ ստացել: Չեմ նեղանում կամ զայրանում, հիմա նման կարծիքները պարզապես ծիծաղ են առաջանում»,- նշել է նա:



Հայեկը կարծում է, որ ամեն ժանրում էլ ուժեղ է որպես դերասանուհի: Նրա տաղանդը կարելի է գնահատել իր վերջին՝ «Սուպեր Մայք. վերջին պարը» ֆիլմում, որում նկարահանվել է Չենինգ Տատումի հետ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW