Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն այսօր նշում է ծննդյան 49-ամյակը: Տարեդարձի առիթով նրան շնորհավորել է հաղորդավարուհի, պրոդյուսեր ու նրա ընկեր Թինա Կանդելակին:
Նա իր շնորհավորական ուղերձում Մարտիրոսյանին նմանեցրել է դերասան Ալ Պաչինոյին:
«Հարցը միայն արտաքին նմանությունը չէ, այլ՝ ինտելեկտուալ, ավելի հստակ՝ այն տեսակի մասին է, որը մասնագիտության մեջ գրեթե չի հանդիպում:
Մարդիկ սկսել են կարծել, որ հագուստը, մեքենաներն ու «լայքերը» ցանկացածին միլիոնների կուռքն են դարձնում, բայց ես համարում եմ, որ այս մոլուցքն ընդամենը տեխնոլոգիական առաջընթացի անցողիկ մասն է: Կրթությունը, ինտելեկտն ու սեփական կարծիքը միշտ էլ կարեւոր են, եւ դու այդ ամենը պահանջվածից շատ ունես:
Դու եղել ես ամենազիլ հումորային հաղորդման ստեղծման ակունքներում ու մինչեւ հիմա էլ շարունակում ես բոլորիս զարմացնել քո նոր նախագծերի հաջողություններով՝ «Ինքնահեգնանք»-ից մինչեւ «Քաղցրիկը»:
Առողջություն քեզ ու ոգեշնչում, թանկագին Գարիկ: Դու դեռ պետք է հորինես ապագայի հեռուստատեսությունը, չէ՞ որ այն քչերից ես, ով կարող է այն դարձնել բարի, խելացի ու ինքնահեգնական»,- գրել է Կանդելակին:
Սիրելի ամուսնուն շնորհավորել է նաեւ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանն ու հումորային տեսանյութ հրապարակել տոնական տորթով, որի վրա գրված է՝ «Գարիկը համարյա 50 է»:
Посмотреть эту публикацию в Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: