Երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանը, որը 13 տարի առաջ հանրությանը հայտնի դարձավ «Մանկական Եվրատեսիլի 2010» մրցույթում հաղթանակով, հայր է դարձել: Նրա եւ Աննա Հարությունյանի դուստրը լույս աշխարհ է եկել փետրվարի 14-ին։
«Երկուսիս ցանկությունն էր, որ Սոֆիա անունն ունենա։ Կդժվարանամ բառերով նկարագրել, թե ինչ ապրումներ ունեի նրան տեսնելու պահին. աննկարագրելի զգացողություն էր։ Կարծես երկուսիս էլ նման է»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Վլադիմիրը։
Զույգը պսակադրվել է 2022 թվականի հունվարի 8-ին՝ Ստեփանակերտում։
Առողջ ու խաղաղ մանկություն ենք մաղթում նորածին Սոֆիային եւ բոլոր փոքրիկներին։
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վլադիմիր Արզումանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: