Օրեր առաջ երգիչ Գեւորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ իրեն հաջողվել է անակնկալի բերել Քրիստինային եւ մինչեւ վերջին վայրկյանները թաքցնել մտադրության մասին:
Գեւորգի խնդրանքով՝ Քրիստինայի վարսահարդարն այդ օրը կանչել էր աղջկան մոդել լինել իբրեւ թե դիմահարդարման եւ վարսահարդարման մրցույթին: Դե, իսկ առաջարկությունը հնչել է Սատանի անիվի վրա, որը Քրիստինայի սիրելի ատրակցիոնն է:
Երգիչը նշել է, որ մարտին նախատեսում են նշանադրության արարողությունը, իսկ կպսակադրվեն տարեվերջին:
«Անցած տարի պլանավորել էինք մեծ համերգներ Էջմիածնում եւ Աբովյանում: Որոշել էի առաջարկությունն անել Էջմիածնի մեծ ֆուտբոլի դաշտում, որտեղ ելույթ էի ունենալու, իսկ սեպտեմբերի 25-ին կլիներ նշանդրեքը, սակայն պատերազմի հետեւանքով ամեն ինչ հետաձգվեց», - պատմել է նա:
Գեւորգն արդեն ծանոթացրել է սիրելիին ընտանիքի հետ եւ կեսկատակ հավատացնում է, որ նրանք Քրիստինեին ավելի շատ են սիրում, քան՝ իրեն:
Այժմ զույգը միասին հանդես է գալիս սերիալում. «Ի սկզբանե որոշել էինք, որ Քրիստը կնկարահանվի միայն ինձ հետ, այլ պարագայում կխանդեմ»,- ժպիտով ասում է նա:
Գրաֆիկն այնքան խիտ է, որ նշանադրության կամ հարսանիքի պլանավորմամբ Գեւորգը դեռ չի զբաղվում. պատրաստվում է մարտիության իր մենահամերգին:
Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գեւորգ Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: