Երեկ Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել դերասան, հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ դերասանն օգնություն է ցուցաբերել մյուս վիրավորներին, ապա հետազոտման նպատակով այցելել «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Երեկոյան Երանոսյանը սոցցանցերի իր էջերում տեղեկացրեց, որ լավ է զգում ու շնորհակալություն հայտնեց անհանգստանալու համար: Հաջորդիվ դերասանը տեսաուղերձում եւս ասաց, որ ամեն ինչ կարգին է:
«Ողջույն, սիրելի հետեւորդներ: Ես լավ եմ, ամեն ինչ հրաշալի է, Փառք Աստծո, ոչ մի բան չի եղել: Ինչպես ասում են՝ ինչ լինում է, թող ժեշտին լինի: Տուժածներ չկան, լավ կլինի, այնպես որ՝ ի գործ»,- ասել է նա:


×
2,786





