×


Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացումը

Երեւանի մնջախաղի թատրոնը կմասնակցի «Թատրոնի մարդ» միջազգային փառատոնին

Երեւանի մնջախաղի պետական թատրոնը երկու բեմադրությամբ կմասնակցի Չելյաբինսկում կայանալիք «Թատրոնի մարդ» (Человек театра) 10-րդ միջազգային փառատոնին:

Փառատոնի շրջանակում ռեժիսոր եւ դերասանուհի Նաիրա Եդիգարյանը կխաղա «Դեպի ներս» մոնոներկայացումը, հաջորդն Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրաման է:

Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացումը


Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փառատոնին հրավիրված ժյուրիի անդամներից է: Նրա խոսքով՝ երկու ներկայացումն էլ արդիական են ինչպես երբեւէ, երիտասարդական են, հարմար «փոքր չափերի թատրոն» ասված փառատոնի համար:

Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրաման


Բեմադրությունները հանդիսատեսին կներկայացվեն մարտի 3-ին՝ Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնում:

Լուսանկարները՝ Երեւանի մնջախաղի թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին