×


Բրեդ Փիթն այլեւս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ հարաբերությունները

59-ամյա Բրեդ Փիթն արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում է զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնի հետ: Դերասանը սկսել է նրա հետ նաեւ հանրային միջոցառումների գնալ:

Նրանք միասին ներկա են եղել ֆրանսիական Cesar կինոմրցանակին նվիրված հատուկ ընթրիքին: Զույգին գաղտնի նկարել են ու ցույց տվել, թե ինչպես են կողք կողքի նստած սիրալիր զրուցում Ելիսեյան պալատում գտնվող ռեստորանում:





30-ամյա դիզայները միջոցառման համար արծաթագույն էլեգանտ զգեստ է ընտրել ու այն համադրել ադամանդե վզնոցի ու ականջօղերի հետ, Փիթը կոստյումով է եղել: Ըստ լուրերի, նրանք Փարիզ առանձին են ժամանել. դերասանը մեկ օր շուտ է հասել ու զբաղվել իր գործերով:

Միջոցառման ժամանակ նա կարեւոր առաքելություն է կատարել, որի համար էլ հրավիրված է եղել՝ հատուկ մրցանակ է հանձնել ռեժիսոր ու իր ընկեր Դեւիդ Ֆինչերին, որի հետ աշխատել է «Մարտական ակումբ», «Յոթ», «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմերի համար:

Ինես դե Ռամոնը եւ նախկին ամուսինը՝ Փոլ Ուեսլին


Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Փիթը Ռամոնին արդեն ծանոթացրել է իր երեխաների հետ: Ռամոնը դեռ պաշտոնապես չի բաժանվել «Վամպիրի օրագիրը» սերիալի դերասան Փոլ Ուեսլիից, որի հետ ամուսնացած է եղել 4 տարի: Փիթն էլ Անջելինա Ջոլիի հետ է գտնվում ամուսնալուծության բարդ փուլում:

Առաջին անգամ նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա նոյեմբերին, երբ միասին ներկա են եղել Բոնոյի լոսանջելեսյան համերգին: Նրանք ամբողջ երեկոյի ընթացքում գրկախառնվել են:

Ավելի ուշ Ռամոնը Փիթի տարեդարձին է ներկա եղել ու նրան ուղեկցել «Բաբելոն»-ի պրեմիերային: Դեկտեմբերին միասին մեկնել են Մեքսիկա ու այնտեղ նշել Ամանորը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին