×


Ուիլ Սմիթին հիացրել է 10-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը

Ուիլ Սմիթն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում 1997-ին թողարկված «Just the Two of Us» հիթը կատարում է հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Will Smith (@willsmith)



«Ուաու, Էլեն, ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես», - տեսանյութին կից գրել է Սմիթը:

Հոլիվուդյան աստղի հրապարակմանն Էլենի արձագանքը չի ուշացել. «Ուիլ Սմիթ, շնորհակալ եմ այս հրաշքի համար»:

Էլեն Ալավերդյանը երաժշտական ընտանիքից է: Նրա պապիկը «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, երգիչ Սարգիս Ալավերդյանն է,  հայրը՝ Հովակը, կիթառահար է, իսկ հորաքույրները՝ երգչուհիներ Անուշիկը եւ Արեւիկն են:

10-ամյա Էլենն ընտանիքի հետ բնակվում է Լաս Վեգասում: Հանրությանը նա հիացրել է իր երաժշտական ունակություններով եւ պայծառ ժպիտով: Աղջիկը տարբեր փորձարկումների արդյունքում է գտել իր գործիքը: Նախ նվագել է դաշնամուր, ուկուլելե, կիթառ ու թմբուկ:


Նվագելիս հայտնվում է իր յուրահատուկ աշխարհում ու վայելում ընթացքը:

«Եթե բլյուզ կամ ջազ եմ նվագում, լիցքաթափվում եմ, իսկ փանքի ու դիսկոյի ժամանակ մեծ էներգիա զգում ու շարժվելու ցանկություն ունենում: Երբեմն էլ տխրում եմ՝ կախված նրանից, թե ինչ եմ կատարում»,- spin.com-ին պատմել է Էլեն Ալավերդյանը:

Նրա երաժշտական ճաշակի ձեւավորման վրա մեծապես ազդել է հայրը, բայց ոգեշնչել են նաեւ լեգենդար բասիստ Բութսի Քոլինզը, ջազի աստղ Ռիչարդ Բոնան եւ Վիկտոր Վուտենը:



«Կուզեի բոլորի հետ էլ նվագել, քանի որ հենց նրանց շնորհիվ եմ սկսել զբաղվել այս ամենով: Վուտենի գործերին մանուկ հասակից եմ ծանոթ»,- ասել է Ալավերդյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW