Ինստագրամի «Սթորի» բաժնի հարցումներն ասես հայտնիների մասին նոր տեղեկություններ ստանալու համար ստեղծված լինեն: Բոլորն են հնարավորություն ստանում ուղղել իրենց հետաքրքրող հարցն ու իմանալ դրա պատասխանը:
Հերթական հարցուպատասխանի ժամանակ հետեւորդներից մեկը սննդաբան Լիլիթ Բասյանին մաղթել է, որ նորից ամուսնանա, իր ընտանիքն ու շատ երեխաներ ունենա, ինչին նա այսպես է արձագանքել. «Ամեն ինչ իր ժամանակն ունի, դրա ժամանակն էլ կգա»:
Քիչ չեն եղել մարդիկ, ովքեր ցանկացել են իմանալ, թե երեխայի հետ միայնակ մնալուց հետո ինչպես հաղթահարել միայնությունը:
«Իսկ մի՞թե միայնակ եք, երբ երեխա ունեք: Կարծում եմ, որ արդեն իսկ մեծ պարգեւ է ունենալ նման փոքր երջանկություն, որը ձեզ մայրիկ է ասում»,- գրել է Բասյանը:
Լիլիթն ու դերասան Ալեքսանդր Բաբասյանն ամուսնալուծվել են 2019 թվականին: Նրանք որդի ունեն, որին եւս անվանել են Ալեքսանդր:


×
5,950





