×


Ճանապարհորդության ֆինանսական կողմը կամ ինչպես խնայել` վայելելով Ձեր հանգիստը

Մոտենում է շրջագայության համար լավագույն ժամանակը, եւ մեզնից շատերը շտապում են արձակուրդ վերցնել՝ ամռանը որեւէ երկիր մեկնելու եւ աշխարհի քարտեզը բացահայտելու նպատակով։ Շատերը չեն էլ սպասում ամառվան եւ վայելում են իրենց արձակուրդները հենց հիմա՝ աշխատանքային առօրյայից կտրվելով եւ մի քանի օրով մեկնելով հանգստի։ Որո՞նք են այս տարվա պահանջված ուղղությունները շրջագայության համար, որո՞նք են ճանապարհորդությունների ժամանակ հիմնական մտահոգություններն ու անհանգստությունները․ այս եւ մի քանի այլ հարցի մասին պիտի խոսենք այս հոդվածում՝ օգնելով պատրաստվել ճանապարհորդությանն ու վայելել այդքան սպասված արձակուրդը։

Որոնք են 2023-ի պահանջված տուրիստական ուղղությունները

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս մի քանի հիմնական ուղղություն կա, ուր գնում են զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը՝ ԱՄԷ, Կիպրոս, Մոնտենեգրո եւ Եգիպտոս։ Սրանք արդեն դարձել են դասական ընտրություն, որովհետեւ կարող են լիարժեք համապատասխանել թե՛ բյուջետային, եւ թե՛ շքեղ հանգիստ փնտրողների գրպանին։

Այս տարի շքեղ հանգստի տարբերակները եւս շարունակում են թրենդային մնալ․ ոմանք գերադասում են վճարել միջինից բարձր գին եւ չմտածել հանգստի կազմակերպման մանրամասների մասին։ Այս խմբի զբոսաշրջիկները հաճախ գերադասում են ընտրել Բալի, Մալդիվներ կամ Զանզիբար ուղղություններից մեկը եւ վայելել դրախտային բնությունը՝ օվկիանոսի անեզր տեսարանը, ճերմակ ավազն ու թափանցիկ ջուրը։

Ուղղությունների մյուս խումբը, որն անպայման ուզում էինք նշել, եվրոպական երկրներն են։ Չնայած Եվրոպան միշտ էլ գրավել է մեր հայրենակիցներին, այնուամենայնիվ, այս տարի կանխատեսելի մեծ հոսք ենք տեսնում դեպի եվրոպական երկրներ։ Սա, թերեւս, կապված է շատ մատչելի ավիատոմսերի առկայության հետ։ Դե իսկ հյուրանոցի կամ բնակարանի ընտրությունը Եվրոպայում ամենամեծն է․ լինի Իտալիան թե Ավստրիան, Խորվաթիան թե Կիպրոսը, կարող եք ընտրել թե՛ թանկարժեք ու շքեղ հյուրանոց, եւ թե՛ բյուջետային հոսթել կամ նույնիսկ բնակարան։

Ինչպես պլանավորել ֆինանսներն ու չկորցնել վճարելիս

Կանխիկ, թե՞ անկանխիկ․ լինի սպասված շոփինգ Իտալիայում կամ պարզապես մինիմալ գնումներ տուրիստական քաղաքներում, ամեն դեպքում որոշակի գումար պիտի ունենաք Ձեզ մոտ։ Շատերն են նախընտրում կանխիկով գումար փոխանակել հենց Հայաստանում եւ տանել իրենց հետ հենց ճամփորդության երկրի փոխարժեքով։ Պիտի սակայն հիշել, որ կանխիկն ամենաապահով միջոցը չէ գումարը պահելու համար։ Իհարկե, որոշ գումար կանխիկ ունենալը կարող է փրկել այն իրավիճակներում, երբ արտասահմանում վաճառակետը չունի անկանխիկ վճարման տերմինալ, բայց նման դեպքերը խիստ հազվադեպ են օտար երկրներում։

Այս պարագայում ամենաօպտիմալ լուծումը կլինի, եթե մի փոքր գումար ունենաք կանխիկ դրամով արտակարգ դեպքերի համար, օրինակ՝ թեյավճար թողնելու նպատակով, իսկ հիմնական ծախսի գումարը՝ հյուրանոցի արժեքը, մեքենա վարձելու գումարը, սննդի կետերում կամ առեւտրի կենտրոններում նախատեսվող ծախսի գումարը, պահեք բանկային քարտի վրա։ Ի դեպ, բոլորովին վերջերս Հայաստանում թողարկվեց առաջին Travel քարտը, որը, ըստ այն թողարկող IDBank-ի, նախատեսված է քարտեզը բացահայտելու համար։

Վճարել եւ ստանալ քեշբե՞ք

Հասկանալի է, որ զբոսաշրջիկները խուսափում են արտերկրում բանկային քարտերով վճարելուց մի քանի պատճառով՝ հնարավոր միջնորդավճարներ, արժույթի փոխանակման ժամանակ գումարի կորուստ, բանկային քարտի կորուստ։ Ասենք, որ միջնորդավճարներից ու արժույթի փոխանակման ժամանակ գումարի կորուստից կարելի է խուսափել՝ պարզապես պատվիրելով Travel Card-ը համապատասխան արժույթով․ այն հասանելի է դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։ Դե իսկ քարտի կորստի դեպքում մի ակնթարթում կարող եք քարտի վրա առկա գումարը Idram&IDBank հավելվածի միջոցով տեղափոխել հաշվի կամ այլ քարտի վրա, կամ հաշված վայրկյաններում արգելափակել այն՝ կապվելով Բանկի հետ կամ մուտք գործելով IDBanking.am առցանց հարթակ։ Բայց այս քարտը չափազանց լավն է այն կորցնելու համար։ Պատմենք՝ ինչու։

IDBank-ի Visa Travel Card-ով վճարումներ կատարելիս 0,5% քեշբեք կարելի է ստանալ առեւտրի կենտրոններում գնումներ կատարելով, սրճարաններում, ռեստորաններում, դեղատներում եւ մի շարք այլ վայրերում։ Ավելի մեծ՝ 1,5% քեշբեք կարելի է ստանալ քարտով ավիատոմսեր, գնացքի տոմսեր գնելիս, տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, մեքենաների վարձակալության դիմաց կատարված վճարների դեպքում․ այս ամենը գործում է նաեւ Հայաստանում կատարվող վճարումների դեպքում։ Ստացվում է՝ բացի ապահով վճարումներ կատարելուց, կարելի է նաեւ գումար «աշխատել» հանգստանալու ընթացքում։ Պատկերացնու՞մ եք՝ մի բաժակ սուրճ եք վայելում Միլանի սրճարաններից մեկում եւ ստանում փոքրիկ պարգեւատրում քեշբեքի տեսքով։ Հաճելին համատեղվում է․․․ հաճելիի հետ։

Ինչպես օգտվել օդանավակայանների Lounge սրահներից

Օդանավակայաններում հերթերն ամենահոգնեցնող են․ դրանցից  խուսափել կարելի է առանձնացված Lounge սրահներում. IDBank-ի Travel Card-ը բանալի է նաեւ օդանավակայաններում Lounge սրահների համար․ քարտապանները կարող են տարեկան երկու անգամ անվճար մուտք գործել Lounge սրահներ, իսկ մինչեւ հունիսի 31-ը մուտքերի թիվն անսահմանափակ է։ Այստեղ կարող եք վայելել սպասելաժամանակն ու չմտահոգվել սուրճի կամ համեղ սննդի մասին։ Պարզապես սկսեք Ձեր հանգիստը հենց օդանավակայանից։

Դե ինչ, հույս ունենք, որ կարողացանք օգտակար լինել սպասված ճանապարհորդությունից առաջ, իսկ եթե դեռ ոչինչ չեք ծրագրել, ապա կարծում ենք՝ սա բավարար մոտիվացիա էր հենց հիմա մի բան հորինելու։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին