×


Ռոզա Լինը Lollapalooza-ում ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի եւ այլ հայտնիների հետ

«Ուրախ եմ հայտնել, որ ելույթ եմ ունենալու Lollapalooza-ում։ Ի՜նչ երազանք է իրականանում»՝ այսպիսի գրառմամբ Ռոզա Լինն իր ինստագրամյան էջում կիսվել է մեծ նորությամբ, այն է՝ ամերիկյան ամենահայտնի փառատոներից մեկում նույն բեմում հանդես է գալու Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի, Քենդրիք Լամարի, Red Hot Chili Peppers խմբի, Karol G-ի, Ջեսի Ռեյեսի եւ այլ արտիստների հետ։

«Եվրատեսիլ 2022»-ում իր ներկայացրած «Snap» երգով աշխարհին հայտնի դարձած հայ երգչուհին շարունակում է մեծ բեմեր գրավել։ Ինչպես հայտնի է, նա այս տարի մաս է դարձել նաեւ Էդ Շիրանի, Միլքի Չենսի եւ Young The Giant-ի համերգային շրջագայությունների։ Այժմ էլ սպասվում է նրա ելույթը օգոստոսի 3-6-ը Չիկագոյում կայանալիք «Lollapalooza» ամենամյա երաժշտական փառատոնում։ Այն ամեն տարի մեկ հարկի տակ համախմբում է ալտերնատիվ, ռոք, հիփ-հոփ ժանրի ամենահայտնի արտիստներին, պարային եւ կատակերգական շոուների հեղինակներին։


Ռոզան, սակայն, չի սահմանափակվում համերգային մեծ նորություններով։ Նա օրեր առաջ նաեւ տեղեկացրել էր, որ շուտով թողարկվելու է իր նոր երգը՝ «Never Be Mine»։ Սթորիներում երգչուհին հաճախ նշում է նաեւ, որ հետաքրքիր նորությունները դեռ առջեւում են։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին