×


Ցանկացած անորոշ իրավիճակում նվիրեք iPhone. 4 պատճառ՝ 14-րդ սերնդի iPhone ընտրելու համար

Իդեալական նվերը պետք է ոչ միայն դրական հույզեր ու գեղագիտական հաճույք պարգեւի, այլեւ օգտակար լինի։ 2022 թվականի սեպտեմբերին Apple-ը թողարկեց  iPhone 14 | 14 Plus եւ iPhone 14 Pro | Pro  Max, որն իր բարձր որակի, ֆունկցիոնալության եւ ոճի շնորհիվ կդառնա շահեկան տարբերակ եւ կուրախացնի ձեր սիրելիին: Եվ այսպես՝ ո՞ր մոդելն ընտրել եւ չսխալվել, կպատմենք այս հոդվածում:

Գեղագիտություն եւ ոճ

iPhone14 սմարթֆոնների շարքն ունի նրբագեղ կլորավուն կաղապար՝ հստակ, կտրած եզրերով: iPhone 14-ում եւ 14 Plus-ում օգտագործված է օդանավերի համար նախատեսված ալյումին, իսկ Pro մոդելներն ունեն ավելի դիմացկուն՝ պողպատե կաղապար, դիմացն էլ պաշտպանված է Ceramic Shield-ով:

iPhone 14 Pro եւ iPhone 14 Pro Max-ն այժմ կարող են նույնականացվել ո՛չ միայն հետեւի վահանակի միջոցով, որտեղ, որպես կանոն, տեղադրված է ավելի մեծ տեսախցիկի մոդուլ՝ երեք ոսպնյակներով եւ LiDAR սկաների աչքով: Այժմ առջեւի մասում տեսախցիկների համար փոքր պաշտպանիչ շերտը վերածվել է ավելի մասշտաբային «կղզյակի»:

Սմարթֆոնը հարմարավետ տեղավորվում է ձեռքում, պարզապես անհրաժեշտ է որոշել չափսը: iPhone 14-ի եւ iPhone 14 Pro-ի էկրանի անկյունագիծը 6,1 դյույմ է, մինչդեռ iPhone 14 Plus-ի եւ iPhone 14 Pro Max-ինը՝ 6,7 դյույմ: Մեկ այլ ոչ ակնհայտ առանձնահատկություն կարելի է համարել մասշտաբը: Վերջիններիս էկրաններին ավելի շատ ինֆորմացիա է տեղավորվում: Սա հատկապես նկատելի է խաղերում, հավելվածներում, բրաուզերում, ստեղնաշարով մուտքագրելիս։


Կատարելագործված տեսախցիկ եւ նկարահանման նոու-հաու

Ամբողջ շարքը կարելի է անվանել էտալոնային՝ ինչպես լուսանկարելու, այնպես էլ տեսանյութեր ձայնագրելու առումով: Պատճառներից մեկը տեսախցիկի նոր մոդուլն է, որը երկու անգամ ավելի լույս է փոխանցում, ինչը թույլ է տալիս հիանալի կադրեր ստանալ՝ նույնիսկ առանց գիշերային ռեժիմի օգտագործման:

Հիմնական մոդելներով կարելի է ստանալ ամենաբարձր որակի լուսանկարներ, իսկ ահա iPhone 14 Pro-ն եւ Pro Max-ը իսկական մարտահրավեր են պրոֆեսիոնալ տեսախցիկների համար: Գաղտնիքը 48 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկի մեջ է, որն ունի չորս միջուկային սենսոր, որի միջոցով էլ մի քանի անգամ ավելի լավ լուսանկարներ են ստացվում:

Կա չորս ռեժիմների խոշորացման հնարավորություն, այնպես որ նույնիսկ լուսանկարների ամենակոպիտ կտրատման դեպքում հստակության էական անկում չի լինի:

Բոլոր մոդելների սելֆի տեսախցիկներն այժմ ունեն ավտոմատ ֆոկուս եւ ավելի լայն բացվածք: Խմբային կադրերում միանգամից բոլոր մասնակիցների դեմքերը ֆոկուսավորվում են: Իսկ լուսանկարն, ամեն դեպքում հրաշալի կստացվի, նույնիսկ եթե օբյեկտները շատ մոտ կամ շատ հեռու լինեն տեսախցիկից։

iPhone-ի հիմնական եւ Pro-տարբերակների տեսանկարահանման հնարավորությունները իրար նման են. օգտատերերը կարող են նկարահանել որակյալ տեսանյութեր՝ չվախենալով էքսպոզիցիոն թռիչքներից կամ ֆոկուսից դուրս հայտնվելուց: Կինեմատոգրաֆիկ ռեժիմն այժմ տեսագրում է նաեւ 4K-ով։ Եթե մարդը պատրաստվում է պրոֆեսիոնալ կերպով զբաղվել մոնտաժով եւ գունային շտկումներով, ապա նա կգնահատի iPhone 14 Pro եւ iPhone 14 Pro Max-ի ProRes-ով տեսանկարահանելու ունակությունը:


Արագություն եւ արտադրողականություն

Apple-ը հոգ է տարել այն մասին, որ iPhone 14| 14 Plus եւ iPhone 14 Pro| Pro Max-ը պարզապես դառնան ավելի հզոր եւ արագ: Բայց արագության աճի մոտեցումն այլ է՝ բազային մոդելներում առկա է A15 Bionic չիպ, մինչդեռ iPhone 14 Pro | Pro Max-ը հագեցած է վերջին վեց միջուկային A16 Bionic չիպերով: Երկու տարբերակներն էլ թույլ են տալիս ակնթարթորեն գործարկել հավելվածներ, «ծանր» խաղեր եւ ցանկացած գրաֆիկական խմբագրիչներ: Ամբողջ էլեկտրոնային բովանդակությունը հրաշալի օպտիմիզացված է օպերացիոն համակարգի հետ, ինչն էլ անկասկած, առնվազն հինգ տարի եւս հրաշալի կլուծի աշխատանքի հետ կապված խնդիրները:


Անվերջ լիցքավորում

iPhone 14-ի մարտկոցը նախատեսված է 20 ժամյա աշխատանքի համար, իսկ iPhone 14 Plus-ը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 2 օր։ Ռեկորդը գերազանցել է iPhone 14 Pro Max-ը՝ այն Apple-ի պատմության մեջ ամենաերկարակյաց մարտկոցն ունի:

iPhone 14 Pro-ն եւ iPhone 14 Pro Max-ը միշտ միացված էկրանով առաջին սմարթֆոններն են: Կողպվելիս էկրանը պարզապես խամրում է:


Ո՞ւմ ենք նվիրում

Անկախ նրանից, թե որ մոդելն եք ընտրում, այն արդիական կլինի նաեւ առաջիկա տարիների համար, քանի որ դրանց բարելավված աշխատանքը, երկարակյաց մարտկոցները եւ պրոֆեսիոնալ տեսախցիկները դեռ երկար ժամանակ կլինեն սմարթֆոնների շուկայի առաջատար դիրքերում:

Եթե այն երջանիկը, ում պատրաստվում եք սմարթֆոն նվիրել, նախընտրում է հարմարավետություն, ապա iPhone 14-ը եւ iPhone 14 Pro-ն իդեալական տարբերակներ են, դրանք հարմար են ձեռքի չափսերին:

iPhone 14 Pro կամ iPhone 14 Pro Max-ը լավագույն նվերը կդառնան նրանց համար, ովքեր լրջորեն զբաղվում են լուսանկարչությամբ, վիդեո մոնտաժով կամ երաժշտությամբ:

Իսկ ահա բջջային խաղերի սիրահարները կգնահատեն iPhone 14 Plus-ը կամ iPhone 14 Pro Max-ը:

Այժմ գնեք iPhone 14 Pro շահավետ պայմաններով՝ 36 ամսով վարկի հնարավորությամբ մինչեւ 80 000 դրամ խնայողությամբ Apple-ի լիազորված՝ iSpace, Mobile Centre, Vega, ZigZag, Ucom, iStore, VivaCell MTC վերավաճառողներից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW