×


«Ուզում էի լավ քեֆ անենք ու կռիվ չլինի». Գեւորգ Մկրտչյանի նշանդրեքի լուսանկարները

Գեւորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը մարտի 23-ին(23.03.23) նշանադրվել են: Տոնական օրվա լուսանկարները երգիչ-դերասանը տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, որ լավ ժամանակ են անցկացրել մտերիմների հետ:

«Մեր պատկերացրածից 10 անգամ լավ է անցել. բոլորն անկեղծ ուրախացել են: Շատ էի մտածում, որ լավ քեֆ անենք ու կռիվ չլինի, հենց այդպես էլ եղել է»,-պատմել է Գեւորգը:


Զույգի նշանադրությունը մեկ անգամ հետաձգվել է. «Դեռ նախորդ տարվա սեպտեմբերին պետք է նշանվեինք, բայց պատերազմի պատճառով հետաձգեցինք: Այս տարվա փետրվարի 16-ին՝ մեր ընկերություն անելու 1-ամյակի օրը, Քրիստիին անակնկալ ամուսնության առաջարկություն արեցի, իսկ այսօր արդեն նշանված ենք»:

Հարցին՝ երբեւէ մտածել է, որ երիտասարդ տարիքում կամուսնանա, 24-ամյա Գեւորգը պատասխանել է. «Միշտ մտածել եմ նույնիսկ 18 տարեկանում ամուսնանալու մասին, որ իմ եւ երեխայիս տարիքային տարբերությունը քիչ լինի: Տարիքը կապ չունի, երբ հանդիպում ես մարդու, որի հետ պատկերացնում ես քո հետագա ամբողջ կյանքը»:


Զույգի նշանադրությանը ներկա է եղել 150 հյուր, որոնց թվում՝ Հարություն Մովսիսյանը, Հասմիկ Խոջյանը, Կարեն Ասլանյանը, Էլեն Ազնավուրյանը եւ այլք. «Մեր շատ ընկերների չկարողացանք կանչել այս անգամ, բայց հարսանիքին հաստատ բոլորին կհրավիրենք»:

Խոստովանում է՝ թեեւ հաճախ ամբողջ օրը միասին նկարահանման հրապարակում են անցկացնում, միմյանցից չեն ձանձրանում. «Համատեղ աշխատանքից հետո Քրիստիին տուն եմ տանում, բայց էլի քիչ է թվում մեր միասին անցկացրած ժամանակը»:

Զույգի հարսանիքը ծրագրված է տարեվերջին, իսկ շուտով Գեւորգը համերգներով կմեկնի Ռուսաստան, ամռանն էլ նախատեսում է արձակուրդն անցկացնել ԱՄՆ-ում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Տիգրան Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին