Երգիչ Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Նրա մենահամերգը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ Մարզահամերգային համալիրում։
Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաեւ դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային եւ վիդեո հնարավորություններով։
Դիմաշ Կուդայբերգենը ղազախ երգիչ, կոմպոզիտոր եւ մուլտիինստրումենտալիստ է, ով տիրապետում է 6 օկտավայի, 4 նոտայի եւ 1 կիսատոնի հազվագյուտ վոկալ տիրույթի։ Արտիստի երգացանկում կան ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն ստեղծագործություններ։
Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, լուսնի ու արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին՝ չարին:
Լեւոն Սահակյան


×
4,846





