×


Անցում Mac-ին. ամեն ինչի ունակ գաջեթները՝ ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն

Ի՞նչն է Mac-ն այդքան առանձնահատուկ դարձնում եւ ինչո՞ւ նրանք, ովքեր սկսում են Apple տեխնիկա կիրառել, այլեւս պատրաստ չեն վերադառնալ այլ օպերացիոն համակարգերի: Անկասկած, նրա հնարավորություններն առավել քան բավարար են ցանկացած ոլորտի համար։ Գրավիչ է նաեւ այն, որ ընկերությունը շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ եւ ականջալուր է օգտատերերի կարծիքներին՝ հատկապես նոր մոդելներ թողարկելիս։ Apple-ի համակարգիչները եւ նոթբուքերը տեխնոլոգիապես հագեցած են, իսկ ահա ինտերֆեյսի պարզության եւ ֆունկցիաների օգտակարության մասին բոլորը գիտեն: Այս հոդվածում մենք մանրամասն կխոսենք այն մասին, թե ինչո՞ւ ընտրել Mac եւ ի՞նչ օգտակարություն ունի այն Ձեզ համար:

Աշխատանք եւ կրթություն

Mac-ն արդյունավետ աշխատանքի համար կատարյալ ուղեկից է, անկախ նրանից՝ դուք բիզնեսով եք զբաղվում, ֆինանսներով թե գիտությամբ: Mac-ն ունի ցանկացած հավելվածով աշխատելու ունակություն, ներառյալ Microsoft Office: Օրինակ, Excel-ը Mac-ի համար հեշտացնում է տվյալների վերլուծությունը՝ նոր հնարավորությունների, բանաձեւերի, ֆունկցիաների օգնությամբ:


Զարգացած էկոհամակարգը եւս մեկ ակնհայտ առավելություն է Apple-ի տեխնիկայի օգտին: Ընդամենը մեկ սեղմում՝ iPhone-ի հետ զուգակցվելու եւ սարքերն իրար միացնելու համար: Այլեւս լարերի կույտը ձեռքի տակ պահելու կարիք չկա. փոխգործակցությունն արագ է կատարվում՝ առանց ժամանակ վատնելու հազարավոր թղթապանակներում ցանկալի ֆայլը որոնելու համար:

Կառավարիչները եւ գործարարները կարող են հեշտությամբ օգտագործել MacBook կամ iMac՝ հաճախորդի համար փաստաթղթեր պատրաստելու, ֆայլեր, աղյուսակներ եւ շնորհանդեսներ խմբագրելու համար: Այն նաեւ անփոխարինելի է սոցիալական ցանցեր կամ առցանց հարթակներ կառավարելու համար, այն դեպքում, երբ, օրինակ,  գովազդում եք նախագծեր կամ այլ աշխատանքներ:

Նոթբուքերի հնարավորությունների հանդեպ առավել պահանջկոտ ուսանողներն ընտրում են MacBook, քանի որ դրանով հեշտ է դասախոսությունների ընթացքում գրառումներ անել, ատենախոսություններ գրել, նոր նյութեր ուսումնասիրել, կատարել առաջադրանքներ: MacBook-ը իդեալական է նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների համար. որակյալ աշխատանքը, ծրագրավորման տարբեր լեզուների առկայությունը, հարմարավետ ստեղնաշարը եւ մեծ ու զգայուն touchpad-ը թույլ են տալիս աշխատել ավելի արդյունավետ եւ արագ: Եթե էկրանի անկյունագիծը կարեւոր է, ապա կարելի է ընտրել մոնոբլոկ: Բացի այդ, այն ունի փայլ չարձակող էկրան, որը նվազեցնում է աչքերի լարվածությունը եւ հեշտացնում է կոդի հետ աշխատանքը: Ձեր տիրապետության տակ է մի ամբողջ համակարգչային բանականություն:


Ստեղծագործություն

Mac-ը հեշտությամբ գործարկում է լուսանկարների խմբագրման, գրաֆիկական դիզայնի եւ երաժշտության ձայնագրման պրոֆեսիոնալ ծրագրեր: Որակյալ աշխատանքի շնորհիվ կոմպակտ MacBook-ը թույլ է տալիս աշխատել մեծ ֆայլերի եւ նախագծերի հետ:


Սովորաբար, ստեղծագործ մարդկանց աշխատանքը կապված է անընդհատ շարժման հետ՝ նկարահանումից նկարահանում, ստուդիայից ստուդիա, ուստի համակարգիչն օգտագործելիս կարեւոր է դրա մարտկոցի երկարակեցությունը, ինչի շնորհիվ կարիք չի լինի անհանգստանալու հոսանքի աղբյուրի մասին: Mac նոթբուքերն ապահովում են մարտկոցի մինչեւ 10 ժամ աշխատանք եւ օժտված են մարտկոցի տոկոսն արագ ավելացնելու հնարավորությամբ: Աշխատանքը ճանապարհին, ճամփորդելիս  հնարավոր է առանց ավելորդ նյարդային լարվածության:  

iMac-ն իդեալական է տանն աշխատելու համար. բոլոր առաջադրանքները կատարվում են արագ եւ սահուն, նույնիսկ մեծ ռեսուրսներ պահանջող առաջադրանքները, ինչպիսիք են, օրինակ, 4K տեսանյութերի խմբագրումը կամ մեծ պատկերների հետ աշխատանքը: Բարակ եւ ոճային պատյանը մեծ տեղ չի զբաղեցնի եւ համահունչ կլինի ցանկացած ինտերիերի հետ:


Կցանկանայինք ընդգծել տեխնիկայի հուսալիությունը: Կարող եք հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ անավարտ երգը չի կորի, ամեն դեպքում կպահպանվի, դե իսկ հաճախորդը կստանա իր մշակված տեսանյութը կամ լուսանկարները պայմանավորված ժամկետների ընթացքում: Apple-ի տեխնիկան, անկասկած, ֆորսմաժորային իրավիճակների եւ  «մահվան կապույտ էկրանների» (The blue screen of death) մասին չէ:

Ժամանց

Չմոռանանք նաեւ հանգստի մասին. Mac-ում կարող եք տեղադրել բազմաթիվ ռեսուրսներ պահանջող խաղեր, ինչպես նաեւ դիտել ֆիլմեր եւ հեռուստահաղորդումներ վառ եւ չփայլող էկրանով: Միեւնույն ժամանակ, 8K տեսանյութերը նվագարկվում են առանց խափանումների, իսկ խաղերն աներեւակայելի սահուն են աշխատում: DOTA 2-ի, League of Legends-ի, Shadow of the Tomb Raider-ի եւ նույնիսկ The Sims 4-ի գիտակները հաստատ գիտեն, որ սարքը կհամապատասխանի խաղերի բոլոր պահանջներին՝ առանց մեկ աստիճան տաքանալու: Բացի այդ, ներկառուցված «խանութում» բոլորը կգտնեն նախասիրությունների հավելվածներ: Սիմուլատորներ, ռազմավարություններ, քվեստներ, մրցավազք, սպորտ եւ այլն՝ դուք, վստահաբար, կգտնեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Mac-ի ցանկացած մոդել բավարար է ամենօրյա կարիքների համար։


Ի՞նչ ենք մենք ընտրում

Mac-ը հեռանկար ունեցող սարք է: Այստեղ ամեն ինչ հավասարակշռված է՝ հնարավորություններից մինչեւ արժեք: Մուտքագրեք տեքստեր, աշխատեք կոդի, գրաֆիկայի, տեսանյութի եւ ձայնի հետ. ե՛ւ նոթբուքերը, ե՛ւ մոնոբլոկերը կկատարեն ամենաբարդ աշխատանքային խնդիրները: Ցանկացած առօրյա գործ իսկապես կդառնա հաճելի ժամանց։


Ընտրությունը նույնպես խնդիր չէ. MacBook-ն ունի մաքսիմալ հասկանալի մոդելային գիծ. յուրաքանչյուրն իր համար կգտնի տարբերակ, որը հարմար է արժեքին եւ բնութագրին: Եթե նախընտրում եք աշխատել տնից, ապա դիտարկեք iMac, MacMini  կամ MacStudio տարբերակները:

Հետեւապես, եթե երկար ժամանակ է, ինչ պատճառ եք փնտրում Mac ձեռք բերելու համար, ապա հիմա ճիշտ ժամանակն է դա անելու: Ձեռքբերման բարենպաստ պայմաններ միայն լիազորված վերավաճառողներից. Vega խանութ-սրահում MacBook Air-ի արժեքն է սկսած 434 900 դրամից: Գնելով հիմա՝ դուք կխնայեք մինչեւ 112 000 դրամ: Հասանելի է նաեւ 36 ամիս ապառիկով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին