×


Վերաբացվել է «Պորշե կենտրոն Երեւանը»․ շնորհանդեսը, նոր կոնցեպտն ու թվային լուծումները

«Նշանակման վայրը՝  Porsche» դիզայներական նոր կոնցեպտով, ժամանակակից թվային լուծումներով, առավել հարմարավետ ու բարելավված պայմաններով «Պորշե կենտրոն Երեւանը» նշել է իր սրահի վերաբացումը։ Նախագծի հեղինակներն ասում են՝ կառուցել են երազանքների տուն, որտեղ կարող են հանդիպել բոլոր Պորշե էնտուզիաստները, կիսել միմյանց ոգեւորությունը, տեսնել կամ ուրվագծել իրենց երազանքների Porsche-ն։ Բացման միջոցառումը հագեցած էր ինչպես ինֆորմացիոն մասով. ընկերության ներկայացուցիչները պատմում էին բոլոր նորությունների եւ առավելությունների մասին, այնպես էլ՝ ժամանցային ու երաժշտական։ BRAVO.am-ն առանձնացրել է շնորհանդեսի ամենահետաքրքիր ու կարեւոր մանրամասները։


Նոր կոնցեպտի ներքո բացված Պորշե կենտրոնների շարքում երեւանյան սրահն առաջիններից է Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանում եւ աշխարհում։ Պորշե կենտրոնի ֆունկցիոնալ դիրքավորումը եւ ծառայությունները զգալիորեն բարելավվել են հաճախորդներին լավագույն սպասարկում ապահովելու նպատակով։ Վերաբացված կենտրոնում հաճախորդներին տրամադրվում են բազմաթիվ հպազգայուն սարքեր՝ ապրանքանիշն իրապես ճանաչելու համար։ Այդպիսով ցուցասրահը ապրանքակենտրոնից վերափոխվել է հաճախորդամետ վայրի, որտեղ կարեւորվում է անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուին։


«Պորշե կենտրոն Երեւանը» հագեցած է նաեւ Պորշեի համաշխարհային չափանիշներին համապատասխանող թեստավորման գործիքներով ու սպասարկման սարքավորումներով։ Տարբեր թեմատիկ մոդուլների միջոցով, ինչպիսիք են «Highlight Car»-ը, «E-Performance»-ը եւ «Certified Pre-Owned cars»-ը, Պորշեն հաճախորդի համար ստեղծում է ամբողջական ճանապարհորդություն եւ իրական «նշանակման վայր»։


«Երկար ճանապարհ ենք անցել, որ հասնենք այստեղ, եւ դա հնարավոր է եղել միայն մեր թիմի եռանդուն ջանքերի արդյունքում։ Այս քայլով գնում ենք դեպի վերափոխված ապագա։ Մեր նոր կենտրոնը մի տեղ է, որտեղ համադրվում են ֆիզիկականն ու թվայինը, որտեղ մեր հաճախորդներն ու երկրպագուները կարող են զգալ Պորշե ապրանքանիշն ինչպես վիրտուալ, այնպես էլ իրականում։ Մեր նորացված կենտրոնում առկա են տարբեր թվային սենսորային սարքեր, տարբեր ինտերակտիվ մոդուլներ, փոփոխական հոսանքի լիցքավորման սարքեր ինչպես ցուցասրահի տարածքում, այնպես էլ դրսում, որոնք հնարավորություն են տալիս սպասարկել նաեւ մեր էլեկտրական մոդելները։ Ունենք նաեւ ժամանակակից սարքավորումներով կահավորված եւ հագեցած տեխսպասարկման կենտրոն»,- նշել է «Պորշե կենտրոն Երեւան»-ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը։

«Պորշե կենտրոն Երեւան»-ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը


Միջոցառմանը ներկա էր նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Պորշեի մարքեթինգի տնօրեն Քոլաս Հենքեսը, որն իր խոսքում ընդգծել է՝ շուտով ողջ աշխարհի Պորշե կենտրոնները կհետեւեն Երեւանի օրինակին՝ վերափոխելով վաճառքային կոնցեպտը․ «Պորշե բրենդը հիմնված է հուզական փորձառության վրա, իսկ մեր թվային դարաշրջանում ավելի քան այդպես է, եւ Պորշե կենտրոններն առանցքային դեր են խաղում այս մոտեցման մեջ։ Մենք լիովին հավատարիմ ենք ֆիզիկական վաճառքների ձեւաչափին՝ առաջարկելով նաեւ օնլայն վաճառքի տարբերակներ։ Եվ որպեսզի մեր հաճախորդների հետ շփումները դարձնենք առավել արդիական եւ իրական զգացմունքներով լի, ստեղծել ենք «Նշանակման վայրը՝ Պորշե» հիմնական կոնցեպտը։ Այն մի հսկայական նախագիծ է եւ մեծ ջանքեր պահանջվեց դրանում ներգրավված բոլոր մասնակիցներից»։


Նրա գործընկերը՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Պորշեի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Կորոլյովն էլ իր հերթին նկատեց, որ Հայաստանը շատ կարեւոր շուկա է իրենց բրենդի համար․ «Այստեղ Պորշեն շատ սիրված բրենդ է, եւ մեր նպատակն է այն ավելի մոտեցնել Հայաստանի երկրպագուներին ու հաճախորդներին։ Լիահույս ենք, որ ապագայում էլ շարունակելու ենք Պորշե ապրանքանիշի պատմությունը Հայաստանում։ Նոր «Պորշե Երեւան»-ում ստեղծված է բաց եւ հյուրընկալ միջավայր բոլորի համար, ներդրված են ադապտացվող թեմատիկ մոդուլներ, որոնք արտահայտում են մեր ապրանքների եւ բրենդի շունչը, թվային լուծումներ, որոնք նոր որակ են հաղորդում հաճախորդի փորձառությանը, ինչպես նաեւ հանգստի հատված, որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել ու փոխանակվել տարբեր մտքերով։ Եվ սա ընդամենը սկիզբն է»։

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Պորշեի մարքեթինգի տնօրեն Քոլաս Հենքեսը


Նոր դիզայնով արդիականացված «Պորշե կենտրոն Երեւանը» գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտա 32/1 հասցեում։ Այն ներառում է սպասարկման սրահ, գրասենյակներ եւ ցուցասրահ։ Վերջինը բաժանված է մոդուլների՝ «Highlights», «E-Performance», «Approved», «Tequipment», «Fitting Lounge»։ Առանձնացված է նաեւ տարածք թվայնացման համար․ ցուցասրահում ներկայացված են հպազգայուն սարքեր, որոնք օգտատիրոջը տեղափոխում են երեւակայությունների ու ամենավառ պատկերացումների աշխարհ։ Ու եւս մի կարեւոր հանգամանք՝ կենտրոնն ունի մեծ ավտոկայանատեղի։ Այնպես որ, Պորշեի նորաբաց սրահում արդեն սպասում են իրենց հին ու նոր բոլոր գործընկերներին ու հաճախորդներին։


Առաջիկա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել ընկերության պաշտոնական էջերին՝

https://dealer.porsche.com/am/yerevan/hy-AM


https://www.facebook.com/porschecenteryerevan

https://www.instagram.com/porschecentreyerevan/


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW