×


Քիմ Քարդաշյանը կխաղա «Ամերիկյան սարսափ պատմության» նոր եթերաշրջանում

Քիմ Քարդաշյանը կնկարահանվի «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի 12-րդ եթերաշրջանում: Նոր մասը կրելու է «Նրբություն» (Delicate) խորագիրն ու կթողարկվի ամռանը:

Քարդաշյանն այդ առիթով խորհրդավոր հրապարակում է արել Ինստագրամի իր էջում՝ չբացահայտելով, թե ում է մարմնավորելու: Forbes-ի տվյալներով՝ նրան վստահվելու է հատուկ իր համար գրված գլխավոր կերպարներից մեկը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian (@kimkardashian)



The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում նախագծի պատասխանատու Ռայան Մերֆին հստակեցրել է, որ Քարդաշյանի մարմնավորած հերոսուհին լինելու է ուրախ, ոճային ու, իհարկե, սարսափազդու:

«Ամերիկյան սարսափ պատմության» նոր եթերաշրջանի գլխավոր դերում լինելու է Էմմա Ռոբերթսը, որը նախագիծ է վերադառնալու է 4 տարվա դադարից հետո: Սերիալի շարունակությունը մասնակիորեն հիմնված է լինելու Դանիել Վալենթայնի «Նուրբ վիճակ» վեպի հիման վրա: Այն պատմում է մի կնոջ մասին, որն իր չմայրանալու հարցում դավադրություն է փնտրում:

Քարդաշյանն ավելի վաղ հայտնվել է սիթքոմներում եւ սերիալներում: Վերջերս նա մասնակցություն է ունեցել նաեւ «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին