×


Դենիել Ռեդքլիֆը հայր է դարձել

33-ամյա դերասան Դենիել Ռեդքլիֆը, որն ամբողջ աշխարհում հայտնի է Հարրի Փոթերի դերակատարմամբ, եւ նրա ընկերուհին՝ 38-ամյա դերասանուհի Էրին Դարկը, ծնողներ են դարձել: Առաջնեկի անունն ու սեռը գաղտնի են պահում: Մանկական սայլակով նրանց զբոսանքից կադրեր է հրապարակել բրիտանական Daily Mail պարբերականը:


Դարկի հղիության մասին հայտնի էր դարձել այս տարվա մարտին, երբ The Sun-ը զույգին լուսանկարել էր Նյու Յորքում զբոսանքի ժամանակ:

Ռեդքլիֆն ու Դարկը միասին են արդեն 11 տարի, սկսել են հանդիպել 2012 թվականին՝ «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2020-ին Ռեդքլիֆը հումորով պատմել է այն մասին, որ միասին սեքսուալ տեսարան ունեն ֆիլմում. «Մի օր այն ցույց կտանք մեր երեխաներին»:


Ռեդքլիֆին համաշխարհային ճանաչում է բերել Ջոան Ռոլինգի «Հարրի Փոթեր» գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմաշարը: Առաջին մասում նա նկարահանվել է 11 տարեկանում ու մասնակցություն ունեցել բոլոր մասերում: Նա ֆիլմի շնորհիվ 50 մլն դոլարից ավելի է վաստակել:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին