«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա Վերոնիկա Ջիոեւան:
Օպերային դիվան ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Կհնչեն արիաներ Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Ճակատագրի ուժը», «Տրավիատա», Պյոտր Չայկովսկու «Տատյանայի նամակի տեսարանը», «Եվգենի Օնեգին», Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Ընկեր Ֆրիցը» օպերաներից:
«Ես սիրում եմ Հայաստանը, ես սիրում եմ ձեզ», - համերգին ընդառաջ երգչուհին տեսաուղերձ է հրապարակել, որում հայերենով դիմել է հանդիսատեսին:
Քննադատները Ջիոեւային անվանում են «օպերային դիվա», «աստվածատուր ձայնով օժտված երգչուհի», որն իր ներդաշնակ եւ խարիզմատիկ երգեցողությամբ պարզապես կախարդում է հանդիսատեսին։
Լինելով Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան եւ Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի՝ նա ելույթներ է ունենում Վերոնայի ֆիլհարմոնիկ, Մադրիդի թագավորական, Ժնեւի Մեծ եւ Բրյուսելի «La Monnaie» թատրոնների, Համբուրգի պետական, Ցյուրիխի, Ֆինլանդիայի ազգային եւ այլ օպերաների հետ:
Վերոնիկա Ջիոեւան համագործակցում է նաեւ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիեւը, Թրեւոր Պիննոքը, Ինգո Մեցմախերը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Փիթեր Սելլերսը, Պակո Ազորին եւ ուրիշներ։


×
3,094







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: