9 լարված ու հետաքրքիր ամիսների, դիտարժան ու հուզիչ համերգներից հետո վերջապես հայտնի է դարձել «Ազգային երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողը:
Երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերում ամփոփվել են գալա համերգի արդյունքները, հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել 17-ամյա Սամվել Մալոյանը։
Անունը հայտարարելուց հետո երգիչը հուզվել է, գրկել եզրափակչի մյուս մասնակիցներին՝ Հայկուհի Հարությունյանին ու Արսեն Զաքարյանին, նրանից շնորհավորանքներ ստացել, ապա Սոնա Ռուբենյանի հետ կատարել «Սիրո նվեր» երգը:
«Շնորհավորում եմ, Սամվել ջան, նորանոր հաջողություններ ու բարի ընթացք եմ մաղթում հեքիաթային երգի աշխարհում»,- Ինստագրամում գրել է երգչուհին:
Ժյուրիի կազմում են եղել Արփին, Սեւակ Ամրոյանը, Սոֆյա Ղուլյանը: Նախագիծը վարել են Տոմա Պետրոսյանը եւ Ավետ Բարսեղյանը:
Լուսանկարները՝ «Շանթ» հեռուստաընկերության


×
13,798






