×


Բերդի բնակիչները դիտել են «Ցանկապատ» ներկայացումը

Այս տարի Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Բերդի մասնաճյուղը նշում է 20-ամյակը: Այդ առիթով, մայիսի 12-ին Բերդի բնակիչների եւ Երեւանից ժամանած հյուրերի համար բաց երկնքի տակ ցուցադրվեց Տիգրան Գյուլումյանի բեմադրած «Ցանկապատ» ներկայացումն՝ ըստ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի:


Նախորդ տարիներին «Ցանկապատը» ներկայացվել է Սաղմոսավանքում եւ Հայաստանի այլ պատմամշակութային վայրերում՝ պատմելով 100 տարվա վաղեմության իրադարձությունների մասին, որոնք այսօր էլ չեն կորցնում արդիականությունը:  


«Հրաշալի «բեմ» ստացանք: Շատ ուրախ եմ, որ թատերաշրջանը սկսեցինք այստեղ՝ Շամշադինում: Բնությունը, անկախ ամեն ինչից, ժպիտ է բերում: Մեզ համար այս ներկայացումը շատ հոգեհարազատ է, ամեն անգամ այս թեմայի միջով անցնելիս զգում ենք այդ ամենը եւ վերջում իսկապես հուզվում: Շնորհավորում եմ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-ամյակը: Կազմակերպիչներն ամեն բան արեցին՝ ներկայացումը նոր վայրում խաղալու եւ այդ հանգամանքը բոլորովին չզգալու համար»,- ասել է «Ցանկապատ»-ի դերակատար Մկրտիչ Արզումանյանը:

Լուսանկարները՝ ARARAT-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW