Մոդել եւ հաղորդավար Լուսինե Թովմասյանն Ինստագրամի սթորիներում պատասխանել է հետեւորդների հարցերին: Նախ նա պատմել է, որ իր դստեր ու որդու տարիքային տարբերությունը 4,5 տարի է, ապա անդրադարձել նրանց վիճելու հարցին:
«Վիճում են, ու այն էլ ինչպես: Բայց իրար ցավեցնելուն ու խփելուն չի հասնում: Նաեւ գիտեն, որ դա անընդունելի է»,- ասել է Լուսինեն:
View this post on Instagram
Ապա հետեւորդները ցանկացել են իմանալ նրա կարծիքն այն զույգերի մասին, որոնցում կինն է մեծ: Թովմասյանի ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանը, նրանից մեծ է 9 տարով:
«Այնպես եմ վերաբերվում, ինչպես երբ զույգը նույն տարիքի է կամ տղամարդն է մեծ: Ինձ համար տարբերություն չկա: Այնքան դժվար է գտնել քո կեսին, որ չես կարող ուշադրություն դարձնել նման մանրուքների վրա», - նշել է գեղեցկուհին:
Թովմասյանը նաեւ խոստովանել է, որ մտածում է երրորդ երեխան ունենալու մասին:


×
4,714






