×


Բեյոնսեն եւ Ջեյ Զին գնել են Կալիֆոռնիայի ամենաթանկ առանձնատունը

Բեյոնսեն ու Ջեյ Զին 200 մլն դոլար արժողության առանձնատուն են գնել: Ինչպես հայտնում է TMZ-ն, դա Կալիֆոռնիայում երբեւէ վաճառված ամենաթանկ անշարժ գույքն է:

Աստղային զույգը Խաղաղ օվկիանոսի ափին առանձնատնից բացի, նաեւ 2800 ք.մ. մակերեսով հողատարածք ունի: Տունը կառուցել են ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոյի նախագծով: Նրա աշխատանքների սիրահար է նաեւ Քանյե Ուեսթը, որը Թադաոյի նախագծած տուն է գնել կրկին Մալիբուում՝ 2021-ին:


Երգիչների առանձնատան նախկին սեփականատերն արվեստի մեծ սիրահար Ուիլյամ Բելն է, որը 15 տարի է ծախսել այն կառուցելու համար: Սկզբում ցանկացել է այն 295 մլն դոլարով վաճառել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ??? ℕ??? ????? (@gotnicestyle)

Բեյոնսեն ու Ջեյ Զին մի առանձնատուն էլ Լոս Անջելեսում ունեն, որն արժեցել է 88 մլն դոլար: Նրանք կշարունակեն ապրել հենց այդ տանը, քանի որ այն ավելի մոտ է իրենց ընկերներին ու երեխաների դպրոցին, իսկ Մալիբուի առանձնատանը կլինեն հանգստյան օրերին:

Ապրիլի վերջերին Բեյոնսեին մեղադրել էին հարկերը չվճարելու համար, որը կազմում է 2,69 մլն դոլար: Նա աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից է: Նախորդ տարի Forbes-ը նրա ունեցվածքը գնահատել է 450 մլն դոլար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին