×


Ինչպես է «թեթեւամիտ» նորաձեւությունը դառնում ամենօրյա ստեղծագործության ձեւ. Երեւանում միջազգային կոնֆերանս կանցկացվի

Հունիսի 1-ին եւ 2-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվի միջազգային կոնֆերանս՝ նվիրված նորաձեւության տեսությանը եւ պատմությանը։

Կոնֆերանսի կազմակերպիչներն են «Նոր գրական տեսություն» հրատարակչությունը եւ «Նորաձեւության տեսություն. հագուստը, մարմինը, մշակույթը» ամսագիրը:

«Աշխարհի տարբեր երկրների առաջատար հետազոտողները կհավաքվեն Երեւանի պետական համալսարանում (Աբովյան, 52)՝ քննարկելու հագուստի եւ նրա հետ կապված պրակտիկաների դերը ճգնաժամի, դրամատիկ փոփոխությունների եւ հումանիտար աղետների ժամանակ: Նորաձեւության ուսումնասիրությունը տարբեր տեսությունների պրիզմայով՝ միջդիսցիպլինար գործիքակազմի օգտագործմամբ միջոց է հասկանալու ժամանակակից սոցիալական գործընթացների թաքնված կողմերը:

Ինչպե՞ս է «թեթեւամիտ» նորաձեւությունը դառնում ամենահզոր քաղաքակրթական ժեստ եւ ամենօրյա ստեղծագործության եւ դիմադրության ձեւ: Ի՞նչ գործառույթներ են կատարում հագուստի հետ մեր բազմազան հարաբերությունները, ներառյալ «հագնելը, ստեղծելը եւ խնամքը», ինքնության ձեւավորման գործընթացում: Զեկույցներով հանդես կգան Հիլարի Դեւիդսոնը, Ջո Թերնին, Լինոր Գորալիկը, Օլգա Վայնշտեյնը եւ ուրիշներ», - ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

 Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Կոնֆերանսը կանցկացվի սինխրոն թարգմանությամբ։ Մուտքն անվճար է։

«Նորաձեւության մշակույթներ, ինքնություններ եւ ճգնաժամ. ստեղծել, կրել եւ խնամել» խորագրով միջազգային գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին