×


Ի՞նչ է պատմում iPhone-ի գույնը Ձեր մասին

Մենք սովոր ենք հեռախոսով խոսել ամեն ինչի մասին, բայց չենք էլ կարող պատկերացնել, որ հենց հեռախոսն ինքը կարող է պատմել մեր մասին: Եթե ընտրել եք iPhone, նշանակում է, որ դուք գնահատում եք հուսալիություն եւ որակ, բայց միեւնույն ժամանակ բաց եք ամեն նորի առջեւ: Բայց թե ինչի՞ մասին կպատմի ձեր սմարթֆոնի գույնը, փորձենք հասկանալ ամենաարդիական iPhone 14-ի եւ iPhone 14 Plus-ի օրինակներով։

20-րդ դարի կեսերին շվեյցարացի հոգեթերապեւտ Մաքս Լուշերը մշակում է թեստ, որը թույլ է տալիս որոշել մարդու հոգեֆիզիոլոգիական վիճակը, սթրեսի հանդեպ դիմադրողականությունը, ակտիվությունը եւ հաղորդակցման հմտությունները, սթրեսի առկայությունը եւ պատճառները գույների ընտրության միջոցով: Ինչպես պարզվեց, որոշակի գույնի հանդեպ ձգողությունը ճշգրիտ կերպով արտացոլում է այն, ինչ կատարվում է մեր հոգիներում: Այսինքն, մենք նախապատվությունը չենք տալիս պարզապես կապույտ հագուստին կամ կարմիր սմարթֆոնին։ Ստացվում է՝ կարող եք շատ բան իմանալ մարդու մասին՝ նայելով միայն նրա հեռախոսին: Եկե՛ք ստուգենք:

Դեղին

Այս գույնը նորույթ է iPhone 14-ի եւ 14 Plus-ի համար: Հյութալի, պայծառ, կենսուրախ՝ այն պարզապես հաղորդում է լավատեսություն եւ էներգիա։ Չինաստանում դեղինը ասոցացվում է առաջընթացի եւ բարգավաճման հետ: Նույնիսկ ասում են՝ բախտը ժպտում է նրան, ով դեղին գույնն իր կյանք է թողնում։ Իսկ Գյոթեն գրել է, որ այս գույնը վառ զգացմունքներ է արթնացնում։ Գիտնականները հաստատում են, որ դեղինը խթանում է նյարդային համակարգի գործունեությունը, օգնում է ապատիայի եւ դեպրեսիայի ժամանակ, ինչպես նաեւ դրական է ազդում մարդու տրամադրության վրա։


Զարմանալի չէ, որ դեղին գույնի ազդեցության տակ մարմինը սկսում է ավելի ակտիվ արտադրել սերոտոնին՝ երջանկության հորմոն։ Հոգեբանների կարծիքով, համարձակ երազողները եւ խանդավառ բնավորություն ունեցողները հաճախ ընտրում են հենց դեղին գույնը: Նրանք կենսուրախ եւ ակտիվ մարդիկ են, ովքեր լի են հույսով եւ ինքնավստահությամբ։ Եթե այս հատկանիշները ձեզ չեն բավականացնում, ապա պետք է ձեր կյանքում մի քիչ դեղին ավելացնեք։

Կեսգիշերային սեւ

Այս անհավանական խոր գույնը՝ մուգ կապույտի երանգով, կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր փնտրում են «ոչ ձանձրալի» սեւ: Մյուսների համար այս գույնը ասոցացվում  է խելքի, հանգստության, սկզբունքայնության, խոհեմության, նպատակներին հասնելու հաստատակամության եւ առհասարակ նպատակասլացության հետ։ Midnight Black-ը վստահաբար դուր կգա այն մարդկանց, ովքեր երկար-բարակ կշռադատում են յուրաքանչյուր քայլ։ Չէ՞ որ նրանք երբեք չափազանց շքեղ կամ ծայրահեղ համեստ տեսք չեն ունենա։

Մանուշակագույն (Purple)

Այս գույնն առանձնանում է նուրբ պաստելային երանգով: Այն ստացել է  «Purple» պաշտոնական անվանումը, թեեւ շատերն այն անվանում են բաց մանուշակագույն։ Նման երանգների սիրահարները տաղանդավոր են, խելացի, խորաթափանց: Նրանք միշտ ճանապարհ կգտնեն տհաճ իրավիճակից դուրս գալու կամ անհարմար հարցի պատասխանից խուսափելու համար։ Ոմանք կարծում են, որ նման մարդիկ հաճախ «ամպերի մեջ են սավառնում»։ Բայց երբ իրականություն են վերադառնում, իրենց հետ բերում են ստեղծարար գաղափարներ։


Սպիտակ (Starlight)

Սպիտակի այս տարբերակը կոչվում է նաեւ «Starlight»: Այն պարունակում է կրեմագույն/շամպայնի երանգ։ Այս գույնը կնախընտրեն վստահելի, կոկիկ, անկեղծ մարդիկ, որոնց բնորոշ է լավատեսությունը, հետեւողականությունը եւ ազնվությունը։  Նրանք ունեն առաջնորդի որակներ, ձգտում են հաջողության եւ ճանաչման՝ միաժամանակ մնում են խոցելի։ «Starlight»՝ սպիտակ iPhone-ի տերերն, անկասկած, կլինեն ցանկացած գործի առաջամարտիկների թվում. նրանք սիրում են ամեն նոր բան եւ ցանկանում են կատարելության հասնել ցանկացած գործում:


Երկնագույն

Երկնագույն երանգի այս սմարթֆոնը կնախընտրեն ինտուիցիայով օժտված եւ կարեկցող անձինք, որոնց բնորոշ է անկեղծությունն ու նրբանկատությունը։ Նրանք ստեղծագործ մարդիկ են, ովքեր դեմ չեն ընկղմվել երազանքների աշխարհ: Նրանք վստահելի են, կամ գոնե ուզում են վստահելի երեւալ։ Ի դեպ, ասում են, որ կապույտ գույնն օժտված է գերբեռնվածությունից եւ հոգնածությունից ազատելու հատկությամբ։ Հետեւաբար, կապույտ սմարթֆոնը կարող է լավ լուծում լինել նրանց համար, ովքեր ամբողջապես նվիրվում  են աշխատանքին կամ ուսմանը։   


Կարմիր (PRODUCT (RED)

Կարմիրի այս վառ երանգը ակտիվ մարդկանց ընտրությունն է, ովքեր միշտ հասնում են իրենց նպատակին։ Կենսուրախ են ու շփվող, կարողանում են պաշտպանել իրենց կարծիքը։ Նման մարդիկ սիրում են ուշադրություն եւ փորձում լինել ուշադրության կենտրոնում՝ տարբեր միջոցների դիմելով։ Նրանց համար անդեմությունից ու ապատիայից ավելի վատ բան չկա։ Մինչդեռ ինչ-որ մեկը որոշում է կայացնում, նա արդեն գործի է անցնում։ Ի դեպ, շատ դեպքերում նրանք չեն էլ մտածում իրենց սմարթֆոնի գույնն ընտրելու մասին՝ իհարկե, կարմիր, ուրիշ էլ ի՞նչ:


Եթե հանկարծ ձեր սմարթֆոնի գույնը չհամապատասխանի ձեր բնավորությանը, միանգամայն հնարավոր է, որ այն բառացիորեն «հնացած» է, եւ ժամանակն է նոր գաջեթ փնտրելու:

Օրիգինալ iPhone-ներ կարող եք գնել Հայաստանում Apple-ի լիազորված վերավաճառողներից՝ iSpace, Mobile Centre, ZigZag, iStore, Ucom, Vega, MTS:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW