×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Հրանտ Թոխատյան՝ 198 հիշատակում,

• Անդրե՝ 85 հիշատակում,

• Սոնա Ռուբենյան ՝ 53 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Մայիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Հրանտ Թոխատյանն է: Ժողովրդական արտիստը շարունակում է հասարակական ակտիվ գործունեությունը, որով եւ պայմանավորված է լրատվամիջոցներում հիշատակումների թվի աճը:


Դերասանը Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստի ժամանակ դատարանի դիմաց է եղել՝ ի աջակցություն անազատության մեջ պահվող գեներալի: Նա դատարանի բակում է գտնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դատական նիստի ժամանակ: Թոխատյանը այլ անձանց հետ երաշխավորություն էր ներկայացրել Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության համար: Նա մենակ չէր թողել զոհված զինծառայողների ծնողներին նաեւ Հանրապետության հրապարակում նստացույց անելիս:

Երկրորդ հորիզոնականում Անդրեն է: Մայիսին կայքերն անդրադարձել են երգչի հարսանիքին, որը պետք է տեղի ունենար դեռ 2022-ի սեպտեմբերի 26-ին՝ Հովհաննավանքում, սակայն սեպտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին խախտեց հարաբերական անդորրն ու հարձակվեց Հայաստանի վրա, ինչի պատճառով հետաձգեցին հարսանիքը։



  
Հրապարակումների մի մասն էլ կապված էր Անդրեի եվրատեսիլյան գրառման հետ, որի վերաբերյալ կարծիքների բախումից հետո հանդես եկավ պարզաբանմամբ. «Խոսքս մեր տաղանդավոր Բրյունետին չէր վերաբերվում, այլ համատարած անտարբերությանն այսօրվա պատերազմական դեպքերին»:  

Հիշատակումների թվով երրորդն այս անգամ Սոնա Ռուբենյանն է: Երգչուհին նախ իր առաջնեկին նվիրված երգ ներկայացրեց, իսկ մայիսի 9-ին Շուշիում նկարահանած արխիվային տեսանյութ հրապարակեց՝ գրելով. «Երբ Շուշիում Կոմիտասի «Անտունի»-ն էի երգում, չէի էլ պատկերացնի, որ երկու տարի անց կնայեմ տեսանյութն ու կսարսափեմ... Էլի եմ երգելու Շուշիում, բայց այդ անգամ՝ հաղթանակի երգը»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)


«Եվրատեսիլ 2023»-ի ազգային ժյուրիի կազմում էր նաեւ Սոնան: Նշենք, որ ժյուրիի անդամներն արժանացան բավական կոշտ քննադատությունների՝ Իսրայելի ներկայացուցչին 12 միավոր տալու համար:


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին