Հիմնադրման 15-ամյակի առիթով Telcell ընկերությունը իրականացրել է Երեւանում բնակարանի, ինչպես նաեւ Եգիպտոս ուղեւորության, iPhone 14-ի, Airpods 3-ի, սմարթ ժամացույցի եւ մոտ 45 թանկարժեք այլ նվերների խաղարկություն։ Երեքուկես ամիս տեւած խաղարկությունն ամփոփվել է ապրիլի 10-ին՝ ընկերության Facebook-ի եւ YouTube-ի էջերի ուղիղ հեռարձակմամբ։
Դիլիջանցի 25-ամյա Լիլիթ Աղաջանյանն է այն երջանիկը, որը շահել է Telcell-ի խաղարկած գլխավոր մրցանակը՝ 62 քմ մակերեսով բնակարան Երեւանում։ Լիլիթն ապրում է վարձակալած բնակարանում։ Պատմում է, որ պատրաստվում էր դիմել հիփոթեքային ծրագրով բնակարան ձեռք բերելու համար, բայցեւ միաժամանակ հավատում էր, որ հենց ինքն է լինելու Telcell-ի խաղարկության գլխավոր հաղթողը։
Իր գործունեության ողջ ընթացքում Telcell-ը մշտապես կարեւորել է յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը, հարմարավետությունը, գոհունակությունն ու անվտանգությունը՝ շարունակաբար ընդլայնելով հնարավորություններն ու ծառայությունները, պարբերաբար իրականացնելով հետաքրքիր ակցիաներ օգտատերերի համար։
Ընկերության՝ տուն խաղարկելու մտահղացման եւ այդ տան երջանիկ հաղթողի հույզերի ու զգացողությունների մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորեւ․
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: