×


Alladin.am. առցանց առեւտրի նոր հնարավորություն՝ լավագույն պայմաններով

Հայկական դոմեն, Հայաստանում գրանցված ընկերություն, հագուստի, կոսմետիկայի, աքսեսուարների ու խոհանոցային պարագաների լայն ընտրություն՝ միջազգային հայտնի բրենդներից մինչեւ հայկական արտադրանք՝ ամենամրցունակ գներով. հայաստանյան շուկայում իր գործունեությունն է սկսել առցանց առեւտրի alladin.am կայքը։

Հարթակը մասնագիտանում է մանրածախ վաճառքում։ Ընկերության տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այստեղ հաշվի են առնված բոլոր մանրուքները՝ գրանցման արագությունից մինչեւ ապրանքի առաքում ու վճարում:

«Այն օգտագործման տեսանկյունից պարզ է եւ հարմարավետ. ունի մուտքագրված չափորոշիչների հիման վրա որոնման ու ֆիլտրման հնարավորություն: Գնված ապրանքը հաճախորդը ստանում է 2-5 օրվա ընթացքում. ծանրաբեռնվածության դեպքում առաքման ժամկետի առավելագույն տեւողությունը 12 օրն է։ Մաքսազերծման վճար նախատեսված չէ»,- ասում է նա:


Գործարկմանը զուգահեռ alladin.am-ում զարգացման եւ ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման աշխատանքներ են տարվում, որոնց արդյունքից գոհ կմնան անգամ ամենախստապահանջ հաճախորդները։ Առաջիկայում հնարավոր կլինի հարթակում նաեւ պայուսակներ ու զարդեր գնել: Քայլեր են կատարվում alladin.am-ում հայկական արտադրանքի ներկայացման եւ վաճառքի կազմակերպման նպատակով:

«Մեր նպատակն է ոչ միայն հայ գնորդին հնարավորություն տալ գնել որակյալ արտասահմանյան արտադրանք մրցունակ գներով, այլեւ դառնալ հարթակ, որտեղ գրանցվելով՝ հայ արտադրողները կկարողանան վաճառել իրենց արտադրանքը Հայաստանում ու Ռուսաստանում»,- ասում է Հովհաննիսյանը եւ հավելում, որ երկարաժամկետ ծրագրերում նաեւ հայկական արտադրանքի իրացումն է ԵԱՏՄ ողջ տարածքում։

Ի դեպ, գնումներ կարելի է կատարել ոչ միայն կայքում, այլեւ ներբեռնելով alladin.am հավելվածը iOS եւ Play market հավելվածներից։

Հարթակի մասին տեսանյութը՝ ստորեւ.

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW