Քիմ Քարդաշյանը շարունակում է զարդարել ամսագրերի շապիկները. նախ նրան անդրադարձել էր Time ամսագիրը, հիմա էլ համացանցում տարածվել են իտալական Vogue-ի համար արված լուսանկարները:
Լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտտիի հեղինակած ֆոտոշարքում Քարդաշյանը հիշեցնում է 2000-ականներին Մոնիկա Բելուչիի գեղեցիկ կերպարները:
Այս տարի Քարդաշյանը պայմանագիր էր կնքել իտալական հանրահայտ Dolce&Gabbana նորաձեւության տան հետ՝ դառնալով ապրանքանիշի դեմքը:
Այս ամիս Քիմ Քարդաշյանն իր Skims ապրանքանիշի հաջողությունների շնորհիվ հայտնվել էր ամերիկյան Time ամսագրի շապիկին: Skims-ն ընդգրկվել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցանկում:
Գագիկ Մինասյան


×
3,301





