×


«Հարսի զգեստ եմ հագել ամենալավ տղամարդու կողքին». Նաստասյա Գոլովկոն ամուսնացել է

Հայկական մի շարք սերիալներից հայտնի Նաստասյա Գոլովկոն օրեր առաջ ամուսնացել է։ Սոչիում տեղի ունեցած հարսանիքի մանրամասները դերասանուհին վստահել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել։

««Պատվից առավել» սերիալի նկարահանումներից հետո տեղափոխվել եմ Ռուսաստան, ավարտել եմ ուսումս եւ աշխատում եմ իմ մասնագիտությամբ. ատամնաբույժ եմ»,- պատմել է նա։


Նաստասյայի ընտրյալը Վաչե Թամրազյանն է, որի հետ ծանոթացել է աշխատանքի բերումով. «Ես բուժում էի նրան: Երկար ժամանակ ինձ սուրճի էր հրավիրում, չէի համաձայնում, բայց շատ նպատակասլաց էր եւ իր ուզածին հասավ։ Մեր առաջին սուրճից մեկ ամիս անց ամուսնության առաջարկություն արեց։ Հայկական եւ ժամանակակից հարսանիք ենք արել. ես եղել եմ հարսանեկան մեքենայի ղեկին»։


Խոսել ենք նաեւ տարիքային տարբերության մասին. «Մեր տարիքային տարբերությունն այնքան իդեալական է, որ բացի իրար սիրելուց, հարգում ենք,  ընդառաջում եւ պաշտում մեկս մյուսին»։

«Երջանիկ եմ, որ հարսի զգեստ եմ հագել աշխարհի ամենալավ տղամարդու կողքին»,- եզրափակել է Նաստասյա Գոլովկոն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նաստասյա Գոլովկոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW