Դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրերս ամենամտերիմ մարդկանց շրջապատում նշել է 30-րդ տարեդարձը: Խնջույքին ներկա է եղել նաեւ նրա սիրելին, որի հետ Գոհարի հարաբերությունների մասին վերջերս է հայտնի դարձել:
«30-ամյակ մուտք եմ գործում գեղեցիկ»,- գրել է Ավետիսյանը եւ ցույց տվել տոնական կերպարներից մեկը:
Посмотреть эту публикацию в Instagram
Իսկ մինչ բուն արարողությունը նա եւս մեկ տեսանյութ է հրապարակել ու կիսվել ապրումներով. «Ամեն օրը պարգեւ է ու հնարավորություն փոխվել դեպի լավը եւ իրականացնել այն ամենն, ինչ ուզում է մեր սիրտը: Ամեն օրը շանս է ավելի շատ բարություն անել ու կյանքի օրոք մոտենալ Աստծուն»:
Посмотреть эту публикацию в Instagram
Ավետիսյանը խոստովանել է, որ ոչ ոքի չի նախանձում ու չէր ցանկանա ուրիշ լինել:
Посмотреть эту публикацию в Instagram
Իր տարեդարձից մի քանի օր առաջ էլ նրա որդին՝ Գասպարն է 3 տարեկան դարձել: «3 տարի է՝ ես ամենաերջանիկ մարդն եմ: Շնորհավոր տարեդարձդդ, իմ հրաշք: Միշտ կողքիդ եմ, քեզ շատ եմ սիրում»,- գրել է Գոհարը:


×
6,305





