×


Մահացել է Ջեյն Բիրկինը

Փարիզում 76 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի եւ դերասանուհի Ջեյն Բիրկինը:

Le Parisien պարբերականը հայտնում է, որ Բիրկինը գարնանն առողջական խնդիրների պատճառով չեղարկել էր համերգները. նա 2021 թվականին գլխուղեղի կաթված էր տարել:

Ջեյն Բիրկինը եւ Սերժ Գենսբուրը


Ջեյն Բիրկինը ծնվել է Լոնդոնում, 1960-ականների վերջին տեղափոխվել Ֆրանսիա: Նա համաշխարհային համբավ է ձեռք բերել ֆրանսիացի պոետ, երգիչ, դերասան եւ ռեժիսոր Սերժ Գենսբուրի հետ սիրային եւ ստեղծագործական միության շրջանում, որը տեւել է 12 տարի:

Բիրկինը եւ Գենսբուրը 1969 թվականին թողարկում են «Je t’aime... moi non plus» (Ես քեզ սիրում եմ... Ես քեզ նույնպես՝ ոչ) համատեղ սինգլը, որը դարձել է հիթ ամբողջ Եվրոպայում։ 

 

70-ականներին զույգը Փարիզի բոհեմական կյանքի խորհրդանիշն էր, նրանք դուստր ունեն՝ Շարլոտա Գենսբուրը, որն այժմ հայտնի դերասանուհի եւ երգչուհի է։

Ջեյն Բիրկինը նկարահանվել է «Լողավազան» (La Piscine), «Եթե Դոն Ժուանը լիներ կին» (Don Juan ou si don Juan était une femme...), «Ես քեզ սիրում եմ... Ես քեզ նույնպես՝ ոչ» (Je t’aime... moi non plus) եւ շուրջ երեք տասնյակ այլ ֆիլմերում:

Ջեյն Բիրկինը՝ դստեր՝ Շարլոտա Գենսբուրի հետ


Ջեյն Բիրկինի պատվին է անվանված Hermès նորաձեւության տան «Բիրկին» պայուսակների հատուկ մոդելը, որը ստեղծվել է 1984 թվականին եւ համարվում է շքեղության խորհրդանիշ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW