Հանրահայտ դիջեյ Մարտին Գարիքսի՝ հուլիսի 28-ին «Հրազդան» մարզադաշտում նախատեսված համերգը հետաձգվել է:
«Պատճառած անհարմարության համար տոմս ձեռք բերած բոլոր անձանց կտրամադրվեն հավելյալ արտոնություններ, որոնց ցանկը կուղարկվի գնման ժամանակ նշված էլ. հասցեին»,- նշված է «Հայա» փառատոնի տարածած հաղորդագրությունում:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ համերգի նոր օրը կհայտարարվի լրացուցիչ:
«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում նախորդ ամիս Երեւանում հյուրընկալվել է աշխարհահռչակ թավջութակահար Հաուսերը: Համերգին BRAVO.am-ի անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:


×
3,412





