×


«Բարբի»-ն հանգստյան օրերին կինովարձույթում ռեկորդ է սահմանել

Հանգստյան օրերին «Բարբի» ֆիլմը ռեկորդային 155 մլն դոլար է հավաքել կինովարձույթում, այդ մասին հայտնում է Warner Bros.-ը: Այն շրջանցել է «Սուպեր Մարիո եղբայրները կինոյում» մուլտֆիլմին, որի շահույթը կազմել էր 146,4 մլն դոլար:

«Բարբի»-ի գլխավոր դերերում նկարահանվել են Մարգո Ռոբին ու Ռայան Գոսլինգը:



«Ակնկալում էինք առաջին օրերին վաստակել 75 մլն դոլար, բայց ոչ ոք չէր սպասում, որ կհատենք 155 մլն դոլարի սահմանը»,- Variety-ին ասել են Warner Bros.-ից:

Գրետա Գերվիգի աշխատանքը առաջատար է նաեւ կին ռեժիսորների նկարահանած ֆիլմերի շարքում: Նախկինում ռեկորդը պատկանում էր «Կապիտան Մարվել»-ին (2019թ.), որը նկարահանել են Աննա Բոդենն ու Ռայան Ֆլեքը: Այն կինովարձույթում 153 մլն դոլար էր հավաքել:


Իսկ այն բանի շնորհիվ, որ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմերն» առաջին շաբաթվա ընթացքում վաստակել է 80,5 մլն դոլար, նախորդ հանգստյան օրերը ամերիկյան կինովարձույթի պատմության մեջ արդյունավետությամբ 4-րդն են դարձել:

Կարդալ ավելին

Quality Sign BW