×


«Նրանք ոգեշնչում են ավելի շատ հայերի սպանության». հայ օգտատերերը դեմ են ադրբեջանական լեյբլից Անդրոյի երեւանյան համերգին

Ադրբեջանցի Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլը ներկայացնող երգիչ Անդրոն պատրաստվում է օգոստոսի 30-ին մենահամերգով հանդես գալ Երեւանի «Մերիդիան» էքպո կենտրոնում:

Համերգի լուրը սոցցանցերում առաջացրել է բազմաթիվ օգտատերերի դժգոհությունն ու վրդովմունքը:

«Մտքարան» կրթական հարթակի հիմնադիր Արամ Հունանյանը տեսաուղերձ է հրապարակել՝ պարզաբանելով, թե ինչու է դեմ, որ համերգը կայանա:

«Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ ադրբեջանական լեյբլի արտիստը Հայաստանում համերգ կտա, հայերն էլ կգնեն թանկարժեք տոմսերը, որպեսզի մասնակցեն: Կասեք՝ արվեստը դուրս է քաղաքականությունից, կհամաձայնեմ ձեզ հետ, բայց արդյո՞ք այս սկզբունքին հետեւում են Էլմանն ու այդ լեյբլի մասնակիցները:

Պատրա՞ստ եք աջակցել լեյբլի, որի արտիստները սադրիչ հայտարարություններ են անում Հայաստանի դեմ իրենց բազմամիլիոնանոց լսարանի շրջանում, աջակցում են Ալիեւի բռնապետական ռեժիմը, ադրբեջանական զինվորների համար երգում են օկուպացված Քարվաճառում՝ ոգեշնչելով նրանց ավելի շատ հայերի սպանության:

Պատրա՞ստ եք այդ ամենին աջակցել: Կազմակերպեք ու գնացեք այդ համերգներին, տվեք ձեր գումարները նրանց, հետո անպայման մի մոռացեք գնալ Եռաբլուր եւ տեսանյութեր նկարել, թե ինչքան եք ցավում մեր տղաների համար...

Ես դեմ եմ ադրբեջանական լեյբլի արտիստի համերգին Երեւանում, որովհետեւ սա պատվի եւ արժանապատվության հարց է», - նշում է Արամ Հունանյանը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mtqaran Academy (@mtqaran)

Կարդալ ավելին

Quality Sign BW