×


«Հոգիս, այս երգը հենց քեզի համար է». Հասմիկ Կարապետյանի համերգային «շնչառությունը»

Նա յուրաքանչյուր համերգից առաջ միշտ խառն է ու միշտ հուզված, բայց երբ բեմ է դուրս գալիս, այդ ամենն անցնում է։ Երգչուհի Հասմիկ Կարապետյանն օրերս մենահամերգով հանդես եկավ երեւանյան ժամանցային ակումբներից մեկում։ Անկեղծանում է՝ տարիների ընթացքում այդպես էլ հուզմունքը չանցավ:

Նկատում եմ, որ երեխաների խնամքով զբաղվելու համար վերջին տարիներին դադար վերցրած երգչուհու համար այսօր կարծես երկրորդ շնչառություն բացված լինի։ Համաձայնում է իմ դիտակման հետ։


«Այո, այդ յոթ տարիներից հետո անհագուրդ ցանկություն կա անընդհատ լինել ստեղծագործական դաշտում։ Արի ու տես, որ շատ ուշ հասկացա, որ ես կարիերիստ եմ։ Նմանատիպ միտք ինձ երբեք թույլ չէի տա ասել, բայց ինքնաճանաչումս մի քիչ ուշ եկավ։ Չեմ կարողանում ապրել առանց բեմի, առանց ստեղծագործական կյանքի՝ նույնիսկ երեխաներս այդ բացը չլրացրին։ Իսկ այս էներգիան, որ տեսնում եք, ինձ միայն արվեստն  է տալիս»,- անկեղծացավ Հասմիկը։


Այս համերգին երգչուհին զուգերգ կատարեց Evergreen խմբի մենակատար Վահե Մարգարյանի հետ։ Պատմեց, որ «Լույսի կանգառ» երգը կատարել է մեկ անգամ՝ տասը տարի առաջ, Երգի թատրոնում՝ Արթուր Գրիգորյանի հետ։


Իսկ «Հոգիս» երգը նվիրեց ամուսնուն՝ ասելով, որ ստեղծագործության ընտրությունը պատահական չէ. հեռավոր Դետրոյթում Շանթը հենց այս երգն էր լսել ու սիրահարվել Հասմիկին։ Արեւմտահայերենով դիմելով ամուսնուն՝ ասաց․«Հոգիս, այս երգը հենց քեզի համար է»։


Իսկ մեր զրույցի ավարտին Կարապետյանը կեսկատակ ասաց․ «Երբ ծերանամ ու զգամ, որ բեմ բարձրանալն արդեն սխալ է, կանցնեմ ստվեր, բայց լավ պրոդյուսեր կարող եմ աշխատել»:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW