×


«Թող միշտ սովորենք խաղաղ երկնքի տակ». հայտնիների երեխաների սեպտեմբերի 1-ը

Աշնան առաջին օրն առանձնահատուկ է դպրոցականների եւ ուսանողների համար, որոնք նոր ակնկալիքներով ու հույսերով շտապում են սկսել ուսումնական տարին: Հայ հայտնիները սոցցանցերում հրապարակել են իրենց դպրոցական երեխաների լուսանկարները եւ մաղթանքներ հղել:

Դերասանուհի Լիլի Էլբակյանը ցույց է տվել, թե ինչպես են դպրոց գնացել Էլմիրան ու Էդգարը. «Շնորհավոր սեպտեմբերի մեկը»,- գրել է նա:

Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի երեխաները


«Շնորհակալ եմ Աստծուն այս զգացողությունների համար: Շնորհավոր սեպտեմբերի 1-ը»,- իր ապրումներով կիսվել է Գարիկ Պապոյանը:

Գարիկ Պապոյանը՝ դստեր հետ


Առաջին դասարանցի է երաժիշտ Միքայել Ոսկանյանի որդին: «Վանը գնաց դպրո՜ց: Երզանքս է՝ հայկական պետությունում արժանի հայ մեծանա»,- գրել է թառահարը:

Վանը


Աննա Թովմասյանը Ինստագրամի սթորի բաժնում է ցույց տվել, թե ինչպես են ընտանիքով դստերը տանում դպրոց: Նաեւ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է որդին՝ Մարատը, ծաղիկներ նվիրում քրոջն ու համբուրում նրան:

Իսկ Արամեն գրել է. «Դու ամենախելացին ես լինելու, իմ զարդ»:

Արամեն՝ դստեր հետ


Վաչե Թովմասյանը եւս դստեր հետ լուսանկար է հրապարակել, շնորհավորել սեպտեմբերի մեկը եւ գրել. «Սկսվեց»:

Անահիտ Սիմոնյանը նախ ցույց է տվել որդու՝ Արմանի համար պատրաստվող նախաճաշը, ապա, թե նա ինչպես է գնում 7-րդ դասարան: «Ձեր սեպտեմբերի 1-ն էլ շնորհավոր»,- հավելել է նա:

Արման Հակոբյանը


Բոլոր երեխաներին ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորել է երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի որդին՝ Լեոն. «Շնորհավորում եմ քվանտականներիս, ինչու չէ՝ բոլորի սեպտեմբերի 1-ը: Թող մեզ համար ուսումնական ամենալավ տարին լինի ու միշտ մեր սիրելի դպրոցներում սովորենք խաղաղ երկնքի տակ»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Leo (@leomartini_official)



Դերասաններ Գագիկ Մկրտչյանի եւ Լիդիա Գեւորգյանի ավագ որդին՝ Էդուարդը, եւս դպրոցական է: Մայրիկը լուսանկարել է նրան Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենի հետ:


Այս տարի առաջին դասարան է գնացել Aram MP3-ի որդի Դավիթը: Երգիչն «Առաջին անգամ դպրոցում» խորագրով տեսանյութ է հրապարակել սթորի բաժնում, ապա ավելացրել. «Ոնց որ թե դուրն եկավ: Շնորհավոր սեպտեմբերի 1»: Իսկ այն հարցին, թե ի՞նչ է ուզում դառնալ, Դավիթը պատասխանել է. «Շինարար եւ ֆուտբոլիստ»:

Դավիթը


Նրա ավագ որդին՝ Առնոն, եւս դպրոցական է, նա այս տարի նորամուտն է նշել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում եւ խաղացել «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW