×


«Մայրիկ ջան, ես իրականացրի մեր երազանքը». Տատյանա Սպիվակովան բարձրացել է Արարատի գագաթը

Դերասանուհի Տատյանա Սպիվակովան հաղթահարել է Արարատի բարձունքն ու այդ մասին հուզիչ հրապարակում արել:

Հայազգի դերասանուհի եւ հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի ու աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի դուստրը խոստովանել է, որ վերջապես երազանքն իրականություն է դարձրել:


«Լուսաբացին՝ 6-ժամյա գիշերային վերելքից հետո ես կանգնած եմ Արարատի գագաթին՝ 5137 մ բարձրության վրա: Սիրելի մայրիկ, ես իրականացրի մեր երազանքը: Դեռ չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել: Ինձ երբեք այսքան կյանքով լի ու շնորհակալ չեմ զգացել: Ընդմիշտ կհիշեմ այս պահը»,- Ինստագրամում գրել է նա:

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր դերակատարը նաեւ տեսանյութեր է հրապարակել ու ցույց տվել, թե որքան հուզված են հասել գագաթին, որտեղ նա լուսանկարվել է եռագույնով. «Մայր բնությունը հրաշք է, իսկ մեր Արարատ լեռը նրա թագն է: Թող մեր հողը նորից բարգավաճի: Թող մեր ժողովուրդը նորից խաղաղություն եւ ազատություն գտնի: Ես երբեք նույնը չեմ լինի»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sati Spivakova (@satispivakova)



Դստեր վերելքին անդրադարձել է նաեւ Սաթի Սպիվակովան: «Որքան ինձ հիշում եմ, բոլոր հայերի համար սուրբ Արարատ լեռն անիրականանալի երազանք է եղել: Տատյանա, դու իմ կուռքն ես: Թող այսուհետ բոլոր գագաթները ենթարկվեն քեզ»,- գրել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW