×


Ոճաբան Անի Ավդալյանի թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանի թիմը մասնակցելու է սեպտեմբերի 9-ից 11-ը Փարիզում կայանալիք Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը (Hairworld OMC World Cup)՝ Հայաստանը ներկայացնելով չորս անվանակարգում:

Ավդալյանի խոսքով՝ առաջնությունը ոլորտի ամենահեղինակավոր իրադարձություններից է, որի ժյուրիի անդամները պրոֆեսիոնալներ են եւ խիստ են դատում յուրաքանչյուր աշխատանք:

«Առաջնությանը մասնակցում են ոչ միայն վարսահարդարներ եւ դիմահարդարներ, այլեւ գեղեցկության բնագավառի այլ մասնագետներ: Ինքս ժամանակին մասնակցել եմ OMC-ի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնությանը, արժանացել  մրցանակների, սակայն ոչ մի անգամ Հայաստանը թիմով հանդես չի եկել»,- նշել է նա:

Անի Ավդալյանը


Թիմում ընդգրկված է 11 մասնագետ, որոնք աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Կրեատիվ գույն եւ ոճ» անվանակարգում ներկայանալու են Հասմիկ Մանուկյանը, Սարգիս Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Գոհար Թովմասյանը եւ Ռուզաննա Հովսեփյանը:

«Յուրաքանչյուր մասնակից պետք է ցուցադրի իր ստեղծագործական միտքը, աշխատի վրձնով, մազերի հետաքրքիր գունային խաղ ստանա, ապահովի գույների մաքրությունը»,- պատմել է ոճաբանը:

«Հյուսքերի  տեխնիկա եւ ոճ» անվանակարգում հանդես է գալու Մարտա Քեշիշյանը: Նա պետք է կարողանա 40 րոպեում ստանալ այն, ինչ հարկավոր է, ցուցադրել փայլուն տեխնիկա եւ երեւակայություն:

Անի Ավդալյանը


«Կոմերցիոն կտրվածք եւ ոճ» անվանակարգում կներկայանան Հայկանուշ Մարգարյանն ու Կարինե Հովհաննիսյանը: Նրանք պետք է կարողանան աշխատանքն ավարտել 35 րոպեում՝ ստանալով լավագույն կտրվածքը:

«Հոնքերի շտկում եւ ներկում» անվանակարգում կներկայանա Քրիստինե Պետրոսյանը, որը վերապատրաստվել է Մոսկվայում՝ դիմահարդար Գոհար Ավետիսյանի ստուդիայում: Նա պետք է հասցնի իր աշխատանքն ավարտել 25 կամ 35 րոպեում:

«Շատ կարեւոր է, որ Հայաստանի մասնակիցները տարբերվեն յուրատահուկ ձեռագրով, վառ երեւակայությամբ ու փաստեն, որ չեն զիջում որեւէ մեկին»,- նշել է Անի Ավդալյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW