×


«Դադարեցրեք հայերի նոր ցեղասպանությունը»․ Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է Ջո Բայդենին

«Իմ խնդրանքը նախագահ Ջո Բայդենին՝ դադարեցնել հայերի նոր ցեղասպանությունը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն (եւ աշխարհը) քայլեր ձեռնարկի հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար»,- ինստագրամյան իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ շրջափակման մեջ գտնվող Արցախից եւ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։

Քարդաշյանը եւ ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Իսրաիլյանը համատեղ հոդվածով են հանդես եկել ամերիկյան «Rolling Stone» պարբերականում, որում առավել մանրամասն են խոսել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է Ադրբեջանից պահանջել անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

«Մենք հայ ենք։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք եւ չենք ցանկանում ապագայում խոսել եւս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- գրել են նրանք։

Հեղինակներն անդրադարձել են 2020-ի պատերազմին, Ադրբեջանի վարած ցեղասպան ու հայատյաց քաղաքականությանը: Քարդաշյանն այս հոդվածի հղումը տեղադրել է գրառման մեջ եւ իր էջի բիոյում։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW