Նյու Յորքի Prudential Center-ում տեղի է ունեցել MTV Video Music Awards 2023 մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգին հայտնվել են Շակիրան՝ որդիների հետ, Թեյլոր Սվիֆթը, Սելենա Գոմեսը, Օլիվիա Ռոդրիգոն, Ջարեդ Լետոն, Էմիլի Ռատակովսկին ու այլ հայտնիներ։ Երեկոն վարել է երգչուհի Նիքի Մինաժը։
Շակիրան արժանացել է գլխավոր մրցանակներից մեկին՝ Մայքլ Ջեքսոնի անվան Video Vanguard-ին, որը տրվում է փոփ մշակույթում ունեցած մեծ ազդեցության եւ կարեւոր ներդրման համար։ Շակիրան առաջին հարավամերիկացի երգչուհին է, որն արժանացել է այս պարգեւին։ Կոլումբացի երգչուհին 2006 թվականից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել միջոցառման ընթացքում։
MTV VMA-ի գլխավոր աստղն է դարձել Թեյլոր Սվիֆթը: Նա հաղթել է 8 անվանակարգում, որոնց թվում՝ «Տարվա երգ», «Փոփ ոճում լավագույն երգ», «Լավագույն արտիստ» եւ «Anti-Hero»-ի համար «Տարվա տեսանյութ»։ 2017 թվականից հետո առաջին անգամ «Տարվա արտիստ» անվանակարգում միայն կանայք են մրցել։
Նախորդ տարվա մրցանակաբաշխությանը 33-ամյա երգչուհին 6 մրցանակի էր տիրացել։ Այս տարվա փետրվարին Forbes-ը հայտնել էր, որ Սվիֆթն 2022-ի ամենաշատ վաստակող երգչուհին է. նրա եկամուտը կազմել է 92 մլն դոլար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: