×


Շերը վերսկսել է հարաբերություններն իրենից 40 տարով փոքր սիրելիի հետ

77-ամյա երգչուհի Շերն ու 37-ամյա ռեփեր, պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսը կրկին միասին են: Մայիսին բաժանված զույգը ընկերների հետ ընթրել է Բեւերլի Հիլզի ռեստորաններից մեկում, որտեղից դուրս են եկել՝ միմյանց ձեռքերը բռնած:

Շերի ու Ալեքսանդրի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2022 թվականի սեպտեմբերին, իսկ երկու ամիս անց խոսակցություններ կային, թե իբր նրանք նշանվել են: Պատճառը երգչուհու մատին հայտնված մեծ մատանին էր, սակայն հետո այդ լուրերը հերքվեցին: Մատանին պարզապես նվեր էր, շտապել էր հայտնել Շերը:


Սիրելիի հետ ունեցած տարիքային մեծ տարբերության մասին Շերն ասել է հետեւյալը. «Սերը մաթեմատիկային չի ենթարկվում, եւ Էդվարդսին սիրել եմ բնավ ոչ նրա տարիքի պատճառով: Մեզ չեմ պաշտպանում, նախանձները միեւնույն է խոսելու են: Կարեւորն այն է, որ մենք երջանիկ ենք, մի անհանգստացեք, ես սիրահարված եմ, բայց ոչ՝ կուրացած»:

Շերը մինչ այդ էլ սիրավեպեր է ունեցել իրենից ավելի երիտասարդ տղամարդկանց հետ: Նա հանդիպել է նաեւ Թոմ Քրուզի հետ, այդ ժամանակ դերասանը 23 տարեկան էր, իսկ ինքը՝ 38:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW